Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԶԱՔԱՐԻԱ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՆԳԷ ԶԱՔԱՐԻԱ ՄԱՂԱՔԻԱ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

1 Եւ Զօրաց Տիրոջ խօսքը եղաւ ասելով.

2 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ես նախանձեցի Սիօնի համար մեծ նախանձով, եւ մեծ բորբոքումով նախանձեցի նորա համար։

3 Այսպէս է ասում Տէրը. Ես դարձել եմ Սիօնին եւ բնակուելու եմ Երուսաղէմումը, եւ Երուսաղէմը պիտի Հաւատարիմ քաղաք կոչուի, եւ Զօրաց Տիրոջ սարը՝ Սուրբ սար։

4 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Տակաւին ծերեր եւ պառաւներ պիտի բնակուեն Երուսաղէմի հրապարակներումը, եւ ամեն մարդ իր գաւազանը ձեռքին՝ օրերի շատութիւնիցը։

5 Եւ քաղաքի հրապարակները լիքը պիտի լինեն տղերքով ու աղջկերքով, որոնք խաղ են անելու նորա հրապարակներումը։

6 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Եթէ դժուար լինի այս ժողովրդի մնացորդի աչքի առաջին այն օրերին, մի՞թէ իմ աչքերի առաջին էլ պիտի դժուար լինի, ասում է Զօրաց Տէրը։

7 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա ես ազատելու եմ իմ ժողովրդին արեւելեան երկրիցը եւ արեւմտեան երկրիցը։

8 Եւ նորանց բերելու եմ, որ բնակուեն Երուսաղէմի մէջ, եւ ինձ համար ժողովուրդ լինեն եւ ես նորանց համար Աստուած լինեմ ճշմարտութիւնով եւ արդարութիւնով։

9 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Թող զօրանան ձեր ձեռքերը, ով դուք, որ այս խօսքերը այս օրերում այն մարգարէների բերանից լսում էք, որոնք կային Զօրաց Տիրոջ տանը տաճարը շինուելիս։

10 Որովհետեւ այն օրերից առաջ մարդի վարձքը չկար, եւ անասունի վարձքը ոչինչ էր, եւ դուրս եկողն ու մտնողը խաղաղութիւն չունէին նեղութեան պատճառովը, որովհետեւ ես ամեն մարդկանց իրար դէմ էի հանել։

11 Բայց հիմա ես այն առաջին օրերին պէս պիտի չլինեմ այս ժողովրդի մնացորդի համար, ասում է Զօրաց Տէրը։

12 Որովհետեւ ցանգը խաղաղութեամբ է լինելու, որթը իր պտուղը պիտի տայ, եւ երկիրը պիտի իր արդիւնքը տայ, եւ երկինքը պիտի տայ իր ցօղը, եւ այս ժողովրդի մնացորդին ժառանգել պիտի տամ այս բոլորը։

13 Եւ պիտի լինի որ ինչպէս դուք անէծք էիք ազգերի մէջ, ով Յուդայի տուն եւ Իսրայէլի տուն, նոյնպէս էլ պիտի ազատեմ ձեզ, որ դուք օրհնութիւն լինէք. Մի վախենաք. թող զօրանան ձեր ձեռքերը։

14 Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ինչպէս որ մտադիր էի չարիք անելու ձեզ, երբոր ձեր հայրերը զայրացրին ինձ, ասում է Զօրաց Տէրը, եւ ես չզղջացի.

15 Նոյնպէս դարձեալ մտադիր եմ այս օրերը բարիք անելու Երուսաղէմին եւ Յուդայի տանը. Մի վախենաք։

16 Սորանք են այն բաները, որ պէտք է անէք. Ճշմարտութիւն խօսեցէք ամեն մէկդ իր ընկերի հետ, արդարութիւնով ու խաղաղ դատաստանով դատեցէք ձեր դռներումը։

17 Եւ ամեն մէկդ իր ընկերի չարիքը մի խորհէք ձեր սրտերումը, եւ սուտ երդում մի սիրէք, որովհետեւ այս ամենը ես ատում եմ, ասում է Տէրը։

18 Եւ Զօրաց Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով,

19 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Չորրորդ ամսի ծոմը, եւ հինգերորդի ծոմը, եւ եօթներորդի ծոմը եւ տասներորդի ծոմը Յուդայի տան համար պիտի ցնծութիւն եւ ուրախութիւն եւ խնդալից օրեր դառնան, ուրեմն ճշմարտութիւնն ու խաղաղութիւնը սիրեցէք։

20 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Տակաւին ժողովուրդներ պիտի գան եւ շատ քաղաքների բնակիչներ.

21 Եւ մէկի բնակիչները պիտի գնան միւսի մօտ ասելով. Եկէք գնանք Տիրոջ առաջը աղօթք անելու եւ Զօրաց Տիրոջը խնդրելու. Ես էլ եմ գալիս։

22 Եւ շատ ժողովուրդներ ու զօրաւոր ազգեր պիտի գան Զօրաց Տիրոջը խնդրելու Երուսաղէմումը, եւ Տիրոջ առաջին աղօթելու։

23 Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Այն օրերը կբռնեն ազգերի ամեն լեզուներից տասը մարդ, այսինքն կբռնեն մի Հրէայ մարդի քղանցքը, ասելով. Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է։

<< ← Prev Top Next → >>