Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ԶԱՔԱՐԻԱ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՆԳԷ ԶԱՔԱՐԻԱ ՄԱՂԱՔԻԱ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

1 Տիրոջ խօսքի պատգամը Հադրաքի երկրի դէմ. Եւ Դամասկոսը նորա հանգչելու տեղն է, որովհետեւ Տիրոջ աչքը մարդկանց եւ Իսրայէլի բոլոր ցեղերի վերայ է։

2 Եւ Եմաթն էլ դպած է նորան, նաեւ Տիւրոսն ու Սիդոնը, թէեւ շատ իմաստութիւն ունին։

3 Եւ Տիւրոսն իրան համար ամրոց շինեց, եւ արծաթը դիզեց հողի պէս, եւ մաքուր ոսկին՝ փողոցիների ցեխին պէս։

4 Ահա Տէրը նորան պիտի նուաճէ, եւ զարկէ ծովումը նորա զօրութիւնը, եւ նա կրակով պիտի սպառուի։

5 Տեսնելու է Ասկաղոնը եւ վախենալու է, Գազան էլ տագնապելու է շատ, եւ Ակկարոնն էլ, որովհետեւ ցամաքելու է յոյսը. Եւ կորչելու է թագաւորը Գազայից, եւ Ասկաղոնը պիտի չբնակուի։

6 Եւ պոռնկորդին պիտի բնակուէ Ազովտոսումը, եւ բնաջինջ պիտի անեմ Փղշտացիների հպարտութիւնը։

7 Եւ պիտի վերացնեմ նորա արիւնը իր բերանիցը, եւ նորա պղծութիւնները՝ իր ատամների միջիցը. Եւ նա էլ է մնացորդ լինելու մեր Աստուծոյ համար, եւ նա պիտի տոհմապետի պէս լինի Յուդայի մէջ, եւ Ակկարոնը՝ Յեբուսացիների պէս։

8 Եւ ես բանակ պիտի դնեմ իմ տան համար զօրքերի՝ անցուդարձողի պատճառովը, եւ այլ եւս նորանց վերայ բռնաւոր չի անց կենալ. Որովհետեւ հիմա տեսել եմ իմ աչքերովը։

9 Մեծապէս ուրախացիր, ով Սիօնի աղջիկ, ցնծութեամբ աղաղակիր, ով Երուսաղէմի աղջիկ, ահա քո Թագաւորը գալիս է քեզ մօտ, նա արդար ու փրկագործ է, հեզ, եւ էշի վերայ հեծած, այսինքն էշի ձագի՝ յաւանակի վերայ։

10 Եւ պիտի բնաջինջ անեմ կառքը Եփրեմից եւ ձին՝ Երուսաղէմից, եւ պիտի փչանայ պատերազմի աղեղը, եւ նա խաղաղութիւն է խօսելու ազգերին, եւ նորա իշխանութիւնը պիտի լինի ծովից մինչեւ ծով, եւ գետիցը մինչեւ երկրի ծայրերը։

11 Քո էլ ուխտի արիւնովը թող տուի քո գերիներին այն գուբիցը, որի մէջ ջուր չկար։

12 Ետ դարձէք ամրոցը, ով յոյսի գերիներ, այսօր էլ եմ ծանուցանում, թէ կրկնապատիկ եմ վճարելու քեզ։

13 Որովհետեւ Յուդան պիտի ինձ համար լարեմ իբրեւ աղեղ, եւ պիտի լցնեմ Եփրեմին, եւ քո որդկանցը պիտի գրգռեմ, ով Սիօն, քո որդկանց վերայ, ով յունաստան, եւ քեզ պիտի զօրաւորի սուրի պէս շինեմ։

14 Եւ Տէրը պիտի երեւայ նորանց վերայ, եւ կայծակի պէս պիտի դուրս գայ նորա նետը, եւ Տէր Եհովան պիտի հնչեցնէ փողը, եւ պիտի գնայ հարաւային մրրիկներով։

15 Զօրաց Տէրը պիտի պաշտպան լինի նորանց վերայ, եւ նորանք պիտի սպառեցնեն ու ոտնակոխ անեն իբր պարսաքարեր. Եւ պիտի խմեն ու աղմուկ հանեն գինիի պէս, եւ պիտի լցուին տաշտի պէս՝ ինչպէս սեղանի անկիւնները։

16 Եւ այն օրը նորանց Տէր Աստուածը պիտի փրկէ նորանց իր ժողովրդի հօտին պէս, որովհետեւ իբր թագի քարեր պիտի պսպղան նորա երկրի վերայ։

17 Որովհետեւ ի՜նչ մեծ է նորա բարութիւնը, եւ ի՜նչ մեծ նորա գեղեցկութիւնը. ցորենը երիտասարդներ եւ քաղցուն կոյսեր է բուսցնելու։

<< ← Prev Top Next → >>