Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / հին Կտակարան / ՄԱՂԱՔԻԱ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԶԱՔԱՐԻԱ ՄԱՂԱՔԻԱ

ղեկավար 1 2 3 4

1 Եւ արդ ձեզ համար է այս պատուէրը, ով քահանաներ։

2 Եթէ չլսէք եւ ուշադրութիւն չանէք, որ իմ անուանը պատիւ տաք, ասում է Զօրաց Տէրը, այն ժամանակ ես ձեր մէջը կուղարկեմ անէծքը, եւ կանիծեմ ձեր օրհնութիւնները. Այո՛ ես արդէն անիծել եմ նորանց, որ դուք ուշ չէք դարձնում։

3 Ահա ես պիտի յանդիմանեմ ձեր սերունդը, եւ աղբ պիտի ցրուեմ ձեր երեսի վերայ՝ ձեր տօների աղբը. Եւ ձեզ իր մօտը պիտի տանէ։

4 Եւ դուք կիմանաք, թէ ես եմ ուղարկել ձեզ դէմ այս պատուէրը. Որպէս զի իմ ուխտը լինի Ղեւիի հետ, ասում է Զօրաց Տէրը։

5 Իմ ուխտը նորա հետ էր իբրեւ կեանք եւ խաղաղութիւն, եւ ես տուի նորան իբրեւ երկիւղ, որ նա վախենայ ինձանից. Եւ նա իմ անունի երեսիցը սարսափում էր։

6 Ճշմարտութեան օրէնք կար նորա բերանումը, եւ անիրաւութիւն չէր գտնվում նորա շրթունքներումը. Խաղաղութեամբ ու ուղղութեամբ էր վարվում ինձ հետ. Եւ շատերին դարձնում էր անօրէնութիւնից։

7 Որովհետեւ քահանայի շրթունքները պէտք է գիտութիւն պահեն, եւ օրէնք կփնտռեն նորա բերանիցը. որովհետեւ նա Զօրաց Տիրոջ դեսպանն է։

8 Բայց դուք խոտորել էք ճանապարհիցը, շատերին գայթակղեցրիք օրէնքի մէջ. դուք քանդեցիք Ղեւիի ուխտը, ասում է Զօրաց Տէրը։

9 Ուրեմն ես էլ ձեզ եմ անում անարգուած ու նուաստացած բոլոր ժողովրդի մօտ. Ինչպէս որ դուք չէք պահում իմ ճանապարհները. Եւ երեսպաշտութիւն էք անում օրէնքի մէջ։

10 Մի՞թէ մեր ամենքի հայրը մէկը չէ. մի՞թէ մէկ Աստուած չէ ստեղծել մեզ. Ի՞նչու համար է ուրեմն նենգութիւն անում ամեն մարդ իր եղբօրը. Որ քանդէ մեր հայրերի ուխտը։

11 Յուդան նենգութիւն արաւ, եւ պղծութիւն գործուեցաւ Իսրայէլի ու Երուսաղէմի մէջ. Որովհետեւ Յուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որն նա սիրում էր. Եւ ամուսին եղաւ օտար աստուծոյ աղջկան։

12 Տէրը բնաջինջ է անելու այն մարդին որ անում է այս, արթունին եւ պատասխանողին՝ Յակոբի վրաններիցը. Եւ Զօրաց Տիրոջը ընծայ մատուցանողին։

13 Եւ երկրորդ՝ սա էք անում. Ծածկում էք արտասուքով Տիրոջ սեղանը՝ լացով ու ողբով. Որ Նա այլ եւս չէ նայում ընծային եւ հաճութեամբ չէ ընդունում ձեր ձեռքիցը։

14 Բայց դուք ասում էք. Ի՞նչու համար. Նորա համար որ Տէրը վկայում է քո եւ քո երիտասարդութեան կնոջ մէջտեղը, որի դէմ դու անհաւատարիմ ես եղել. Սակայն նա քո ընկերն է եւ քո ուխտի կինը։

15 Եւ այն մէկն էլ չարա՞ւ, որ հոգիի առատութիւն ունէր. Եւ ի՞նչ էր փնտռում այն մէկը. Աստուծոյ սերունդ. Ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին, եւ երիտասարդութեանդ կնոջը հետ անհաւատարիմ մի լինիր։

16 Որովհետեւ ես ատում եմ ապահարզանը, ասում է Իսրայէլի Տէր Աստուածը. Եւ նա ծածկում է ոճիրով իր հանդերձը, ասում է Զօրաց Տէրը. Ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին եւ անհաւատարիմ մի լինէք։

17 Դուք ձանձրացնում էք Տիրոջը ձեր խօսքերովը. Բայց դուք ասում էք, Ի՞նչով ենք ձանձրացնում. Ձեր ասելովը թէ Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքի առաջին. Եւ ինքը հաւանում է նորանց. Կամ թէ, ո՞ւր է դատաստանի Աստուածը։

<< ← Prev Top Next → >>