Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Աստուծոյ Որդի՝ Յիսուսի Քրիստոսի աւետարանի սկիզբը։

2 Ինչպէս գրուած է մարգարէներումը. Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստէ քո ճանապարհը քո առաջին.

3 Կանչողի ձայնը անապատումը՝ պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, եւ շիտակ արէք նորա շաւիղները։

4 Յովհաննէսը անապատումը մկրտում էր, եւ ապաշխարութեան մկրտութիւն քարոզում՝ մեղաց թողութեան համար։

5 Եւ գնում էր նորա մօտ Հրէաստանի բոլոր երկիրն եւ ամեն Երուսաղէմացիք, եւ ամենքը նորանից մկրտվում էին Յորդանան գետումը, իրանց մեղքերը խոստովանելով։

6 Եւ Յովհաննէսը ուղտի բուրդ էր հագած, եւ կաշուց գօտիկ իր մէջքին, եւ նորա կերակուրը մարախ եւ վայրի մեղր էր.

7 Եւ քարոզելով ասում էր, Ինձանից զօրաւորը գալիս է իմ ետեւից, որին ես արժանի չեմ խոնարհուիլ եւ նորա կօշիկների կապն արձակել։

8 Ես ջրով մկրտեցի ձեզ, բայց նա Սուրբ Հոգով կ’մկրտէ ձեզ։

9 Եւ եղաւ այն օրերը՝ որ Յիսուսը եկաւ Գալիլեացիների Նազարէթիցը, եւ մկրտուեցաւ Յովհաննէսիցը Յորդանանի մէջ։

10 Եւ շուտով որ ջրիցը դուրս է գալիս՝ տեսաւ երկինքը ճղուած, եւ Աստուծոյ Հոգին աղաւնիի պէս՝ որ իջնում էր նորա վերայ։

11 Եւ ձայն եղաւ երկնքիցը՝ Դու ես իմ սիրելի Որդին, որին ես հաւանեցի։

12 Եւ շուտով Հոգին նորան անապատը հանեց։

13 Եւ նա այնտեղ անապատումն էր քառասուն օր սատանայիցը փորձուելով. Եւ գազանների հետ էր, եւ հրեշտակները ծառայում էին նորան։

14 Եւ Յովհաննէսը մատնուելուց յետոյ, Յիսուսը եկաւ Գալիլեա, քարոզում էր Աստուծոյ թագաւորութեան աւետարանը եւ ասում,

15 Թէ ժամանակը կատարուել է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է. Ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին։

16 Գալիլեացիների ծովի մօտովն անցկենալիս, տեսաւ Սիմօնին եւ նորա եղբայր Անդրէասին, որ ուռկան էին գցում ծովը. Որովհետեւ ձկնորս էին։

17 Եւ Յիսուսը նորանց ասեց. Իմ ետեւից եկէք, եւ ես կ’անեմ ձեզ, որ մարդկանց որսորդ լինիք։

18 Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողեցին եւ նորա ետեւից գնացին։

19 Եւ այնտեղից մի քիչ առաջ գնալով, Յակոբոս Զեբեդեանին եւ նորա եղբայր Յովհաննէսին տեսաւ, որոնք էլ նաւի մէջ ուռկաններ շինում էին, եւ շուտով նորանց կանչեց։

20 Եւ նորանք իրանց հայր Զեբեդէոսին վարձկանների հետ նաւի մէջ թողելով, նորա ետեւից գնացին։

21 Եւ մտնում են Կափառնայում. Եւ շուտով շաբաթ օրը ժողովարանը մտաւ եւ սովորեցնում էր։

22 Եւ զարմանում էին նորա վարդապետութեան վերայ. Որովհետեւ նա նորանց՝ ինչպէս իշխանութիւն ունեցող սովորեցնում էր եւ ոչ թէ դպիրների պէս։

23 Եւ նորանց ժողովարանումը մի մարդ կար՝ պիղծ ոգով, եւ նա աղաղակեց եւ ասեց.

24 Թող տուր. ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. Գիտեմ քեզ, թէ ով ես, Աստուծոյ Սուրբդ։

25 Եւ Յիսուսը սաստեց նորան եւ ասեց, Պապանձիր, եւ դորանից դուրս եկ։

26 Եւ պիղծ ոգին սաստիկ թափահարեց նորան, եւ մեծ ձայնով աղաղակելով դուրս եկաւ նորանից։

27 Եւ ամենքը զարմացան, մինչեւ որ իրանց մէջ հարցուփորձ էին անում եւ ասում. Սա ի՞նչ է. Ի՞նչ նոր վարդապետութիւն է դա, որ իշխանութիւնով պիղծ ոգիներին էլ սաստում է՝ եւ հնազանդվում են իրան։

28 Եւ նորա համբաւը շուտով դուրս գնաց Գալիլեայի ամեն կողմերը։

29 Եւ շուտով ժողովարանից դուրս գալով, եկան Սիմօնի եւ Անդրէասի տունը՝ Յակոբի եւ Յովհաննէսի հետ։

30 Եւ Սիմօնի զոքանչը տենդած պառկած էր, եւ շուտով նորա համար ասեցին նորան։

31 Եւ նա մօտ եկաւ վերկացրեց նորան՝ ձեռքիցը բռնելով. Եւ շուտով տենդը թողեց նորան, եւ նա ծառայում էր նորանց։

32 Եւ երբոր իրիկուն եղաւ, արեգակը մար մտնելիս, բոլոր հիւանդներին եւ դիւահարներին նորա մօտ բերին։

33 Եւ բոլոր քաղաքը ժողովուած էր դռան առաջին։

34 Եւ շատ կերպ կերպ ցաւերով հիւանդներին բժշկեց, եւ շատ դեւեր հանեց. Եւ թոյլ չէր տալիս դեւերին որ խօսեն. Որովհետեւ գիտում էին նորան։

35 Եւ լուսածագին առաւօտանց շատ կանուխ վերկացաւ՝ դուրս եկաւ գնաց մի անապատ տեղ, եւ այնտեղ աղօթք էր անում։

36 Եւ Սիմօնը եւ նորա հետ լինողները նորա ետեւից գնացին։

37 Եւ երբոր նորան գտան. Ասեցին նորան, թէ Ամենքը որոնում են քեզ։

38 Եւ նորանց ասեց. Գնանք այդ գիւղաքաղաքներն էլ, որ այնտեղ քարոզեմ. որովհետեւ սորա համար եմ եկած։

39 Եւ բոլոր Գալիլեայի մէջ նորանց ժողովարաններումը քարոզում էր, եւ դեւերը հանում։

40 Եւ մի բորոտ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան եւ ծունր էր դնում առաջին եւ ասում նորան. Թէ որ կամենաս կարող ես ինձ սրբել։

41 Յիսուսն էլ գթալով ձեռքը մեկնեց, նորան դիպաւ, եւ ասեց նորան. Կամենում եմ՝ սրբուիր։

42 Եւ երբոր ասեց նորան, շուտով բորոտութիւնը գնաց նորանից, եւ նա սրբուեցաւ։

43 Եւ նորան սաստելով՝ շուտով դուրս հանեց նորան, եւ ասեց նորան.

44 Զգոյշ կաց՝ ոչ ոքի ոչինչ չ’ասես. Այլ գնա՝ քեզ ցոյց տուր քահանային, եւ քո սրբութեան համար մատուցրու այն, որ Մովսէսը հրամայեց, նորանց վկայութիւն լինելու համար։

45 Եւ նա դուրս գնալով, սկսեց շատ բաներ քարոզել եւ այն բանը տարածել, մինչեւ որ նա այլեւս չէր կարողանում յայտնապէս քաղաքը մտնել, այլ դուրսը անապատ տեղերում էր, եւ ամեն կողմերից գալիս էին նորա մօտ։

<< Prev Top Next → >>