Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Եւ դարձեալ մտաւ Կափառնայում մի քանի օրից յետոյ,

2 Եւ լսուեցաւ թէ տանն է, եւ շուտով շատ մարդիկ ժողովուեցան, մինչեւ որ տեղ չ’կար եւ ոչ էլ դռան մօտ. Եւ նա խօսում էր նորանց Աստուծոյ խօսքը։

3 Եւ գալիս էին նորա մօտ, եւ մի անդամալոյծ էին բերում չորս մարդով վեր առած։

4 Եւ երբոր չ’կարողացան մօտենալ նորան ամբոխի պատճառով, այն տան ծածքը քանդեցին, ուր էր Յիսուսը, եւ ծակ բանալով իջեցրին մահիճը, որի վերայ պառկած էր անդամալոյծը։

5 Յիսուսն էլ նորանց հաւատքը տեսնելով, ասեց անդամալոյծին. Որդեակ, թողուած են քեզ քո մեղքերը։

6 Եւ դպիրներից ոմանք այնտեղ նստած էին. Եւ իրանց սրտերումը միտք էին անում.

7 Ի՞նչու համար սա այսպէս հայհոյութիւններ է խօսում. ո՞վ կարող է մեղք թողել, եթէ ոչ մէկը՝ Աստուած։

8 Եւ Յիսուսը իր հոգիի մէջ շուտով գիտաց, թէ իրանց սրտումն այսպէս են միտք անում, եւ ասեց նորանց. Ի՞նչու էք ձեր սրտերումն այդ բաները մտածում։

9 Ո՞րն է հեշտ. Անդամալոյծին ասել՝ Թողուած են քեզ քո մեղքերը, կամ ասել՝ Վեր կաց, քո մահիճն առ եւ ման եկ։

10 Բայց որ իմանաք, թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. (անդամալոյծին ասեց).

11 Ասում եմ քեզ. Վեր կաց, քո մահիճն առ եւ գնա քո տունը։

12 Եւ նա շուտով վերկացաւ, մահիճն առաւ, եւ ամենի առաջին դուրս գնաց. Մինչեւ որ ամենքը զարմանում էին եւ Աստուծուն փառաւորում ասելով թէ Երբէք այսպիսի բան չենք տեսել։

13 Եւ դարձեալ դէպի ծովի եզրը դուրս գնաց, եւ բոլոր ժողովուրդը նորա մօտ էր գալիս. Եւ նա սովորեցնում էր նորանց։

14 Եւ անցնելիս տեսաւ Ղեւի Ալփեանին՝ նստած մաքսաւորութեան. Եւ նորան ասեց. Իմ ետեւից եկ. Եւ նա վերկացաւ գնաց նորա ետեւից։

15 Եւ եղաւ, երբոր նորա տանը սեղանի վերայ նստած էր, շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի եւ նորա աշակերտների հետ սեղան էին նստած, որովհետեւ շատ մարդիկ էին, որ նորա ետեւից գնում էին։

16 Բայց դպիրները եւ Փարիսեցիները տեսնելով որ մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում է, ասեցին նորա աշակերտներին. Այդ ի՞նչ է, որ մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում է եւ խմում է։

17 Եւ Յիսուսը երբոր լսեց, ասեց նորանց. Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիւանդներին. Ես չ’եկայ արդարներին այլ մեղաւորներին ապաշխարութեան կանչելու։

18 Եւ Յովհաննէսի աշակերտները եւ Փարիսեցիները ծոմ էին պահում եւ եկան նորան ասեցին. Ի՞նչու Յովհաննէսի եւ Փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում, բայց քո աշակերտները ծոմ չեն պահում։

19 Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը ծոմ պահել՝ քանի որ փեսան նորանց հետ է. Քանի որ փեսան իրանց հետ ունին, չեն կարող ծոմ պահել։

20 Բայց օրեր կ’գան, որ փեսան նորանցից վեր կ’առնուի, եւ ապա այն օրերումը ծոմ կ’պահեն։

21 Եւ ոչ ով նոր լաթից կարկատան չի գցիլ հին հանդերձի վերայ, ապա թէ ոչ՝ նորն իր ուժովն այն հնիցն կ’առնէ, եւ պատռուածքն էլ աւելի չար կ’լինի։

22 Եւ ոչ ով նոր գինին հին տկերի մէջ չի ածիլ. Ապա թէ ոչ՝ նոր գինին տկերը կ’պատռէ, եւ գինին կ’թափուի, տկերն էլ կ’կորչեն. Այլ նոր գինին նոր տկերի մէջ պէտք է ածուի։

23 Եւ եղաւ որ նա շաբաթ օրը արտերի միջովն անցնում էր եւ նորա աշակերտներն սկսեցին գնալ հասկ պոկելով։

24 Եւ Փարիսեցիներն ասեցին նորան. Տես, ինչ են գործում շաբաթ օրը, որ արժան չէ։

25 Եւ նա ասեց նորանց. Դուք երբէք չէ՞ք կարդացել, թէ Դաւիթն ինչ արաւ, երբոր պէտք ունէր, եւ սովեց ինքը եւ նորա հետ լինողներն։

26 Ինչպես Աստուծոյ տունը մտաւ Աբիաթար քահանայապետի օրին. Եւ առաջաւորութեան հացերը կերաւ, որ ուրիշի օրէնք չէր ուտել, բայց միայն քահանայից. Եւ իր հետ լինողներին էլ տուաւ։

27 Եւ նորանց ասեց. Շաբաթը մարդի համար եղաւ, եւ ոչ թէ մարդը շաբաթի համար։

28 Ուրեմն մարդի Որդին շաբաթի էլ տէրն է։

<< ← Prev Top Next → >>