Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Եւ եկան ծովի այն կողմը՝ Գադարացիների երկիրը։

2 Եւ երբոր նաւիցը դուրս եկաւ, նորան իսկոյն պատահեց գերեզմաններիցը մի մարդ պիղծ ոգով,

3 Որի բնակութիւնը գերեզմաններումն էր. Եւ ոչ ոք շղթաներով էլ չէր կարող նորան կապել։

4 Որովհետեւ շատ անգամ ոտների կապերով եւ շղթաներով կապուել էր, բայց նա շղթաները կտրատել եւ ոտների կապերը փշրել էր, եւ ոչ ոք կարող չէր նորան նուաճել։

5 Եւ միշտ գիշեր ու ցերեկ գերեզմաններումը եւ սարերումն աղաղակում էր եւ ինքն իրան ծեծում էր քարերով։

6 Բայց երբոր հեռուանց Յիսուսին տեսաւ, վազեց նորան երկրպագութիւն արաւ.

7 Եւ մեծ ձայնով աղաղակելով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ բարձրեալ Աստուծոյ Որդի. Աստուծով երդում եմ տալիս քեզ, մի տանջիր ինձ։

8 (Որովհետեւ ասում էր նորան. Դուրս եկ, պիղծ ոգի, այդ մարդիցը։)

9 Եւ հարցրեց նորան. Անունդ ի՞նչ է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. Լէգէոն է իմ անունը. Որովհետեւ մենք շատ ենք։

10 Եւ շատ աղաչում էին նորան, որ իրանց այն աշխարհքիցը դուրս չ’ուղարկէ։

11 Եւ այնտեղ սարի մօտ խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր։

12 Եւ բոլոր դեւերը նորան աղաչեցին եւ ասեցին. Ուղարկիր մեզ այն խոզերի մէջ, որ նորանց մէջ մտնենք։

13 Եւ Յիսուսը հրաման տուաւ նորանց շուտով. Եւ պիղծ ոգիները դուրս եկան խոզերի մէջ մտան. Եւ երամակն այն գահավէժ տեղիցը ծովի մէջ վազեց. Եւ երկու հազարի չափ էին. Եւ ծովումը խեղդվում էին։

14 Եւ խոզարածները փախան եւ քաղաքումը եւ արտերումը պատմեցին. Եւ դուրս եկան տեսնելու թէ ինչ է այդ եղածը։

15 Եւ Յիսուսի մօտ եկան, եւ դիւահարին տեսան նստած հագուած եւ խելքը գլուխը եկած, նա՝ որ լէգէոնն ունեցել էր. Եւ վախեցան։

16 Եւ տեսնողները պատմեցին նորանց, թէ ինչ եղաւ այն դիւահարին, եւ խոզերի մասին։

17 Եւ սկսեցին աղաչել նորան, որ իրանց սահմաններիցը դուրս գնայ։

18 Եւ երբոր նա նաւը մտաւ, դիւահարն աղաչում էր նորան, որ նորա հետ լինի։

19 Բայց Յիսուսը թոյլ չ’տուաւ նորան, այլ ասեց նորան. Գնա՛ քո տունը քո ընտանիքի մօտ, եւ նորանց պատմիր, թէ Տէրը ինչ բաներ արաւ քեզ, եւ քեզ ողորմեց։

20 Եւ նա գնաց եւ սկսեց Դեկապոլիսի մէջ քարոզել, ինչ բաներ որ Յիսուսը իրան արել էր, եւ ամենքը զարմանում էին։

21 Եւ երբոր Յիսուսը նաւով դարձեալ այն կողմն անցաւ, շատ ժողովուրդ նորա մօտ ժողովուեցան, եւ նա ծովի մօտ էր։

22 Եւ ահա գալիս է ժողովրդապետներից մէկը՝ անունը Յայրոս. Եւ երբոր նորան տեսաւ, ընկաւ նորա ոտները.

23 Եւ նորան շատ աղաչում էր եւ ասում. Թէ Աղջիկս վախճանելու մօտ է, գաս, ձեռքդ նորա վերայ դնես, որպէսզի ազատուի եւ ապրի։

24 Եւ նա նորա հետ գնաց. Եւ շատ ժողովուրդ նորա ետեւից գնում էին, եւ նորան նեղում էին։

25 Եւ մի կին, որ արիւնի տեռատեսութեան մէջ էր տասնեւերկու տարի,

26 Եւ շատ բժիշկներից շատ չարչարուել էր, եւ իր բոլոր ունեցածը ծախսել եւ ոչինչ օգուտ չէր ստացել, այլ էլ աւելի էր դէպի վատը գնացել,

27 Երբոր Յիսուսի համար լսեց, ամբոխի մէջ ետեւիցն եկաւ դպաւ նորա հանդերձին։

28 Որովհետեւ ասում էր, որ Եթէ միայն նորա հանդերձին դպչիմ, կ’փրկուիմ։

29 Եւ շուտով նորա արիւնի աղբիւրը ցամաքուեցաւ. Եւ նա մարմնումը իմացաւ որ այն տանջանքիցը բժշկուեցաւ։

30 Եւ շուտով Յիսուսն իր անձումն իմացաւ, որ իրանից զօրութիւն դուրս գնաց, դարձաւ ամբոխի մէջ եւ ասեց. Ո՞վ դպաւ իմ հանդերձին։

31 Եւ նորա աշակերտներն ասեցին նորան. Տեսնում ես այդ ամբոխը որ նեղացնում է քեզ, եւ ասում ես թէ Ո՞վ դպաւ իմ հանդերձին։

32 Եւ նա նայում էր չորս կողմն, որ տեսնէ այս բանն անողին։

33 Կինն էլ վախենալով եւ դողալով, որովհետեւ գիտէր ինչ եղաւ իրան, եկաւ ընկաւ նորա առաջը, եւ բոլոր ճշմարտութիւնն ասեց նորան։

34 Նա էլ ասեց նորան. Դուստր, քո հաւատքն ազատեց քեզ, գնա խաղաղութեամբ, եւ քո տանջանքիցն առողջ եղիր։

35 Նա դեռ խօսելիս, ժողովրդապետի տանիցը գալիս են եւ ասում թէ Աղջիկդ մեռաւ, էլ ի՞նչու ես աշխատեցնում վարդապետին։

36 Եւ Յիսուսը ասած բանն իսկոյն լսելով, ժողովրդապետին ասեց. Մի՛ վախենար, բայց միայն հաւատա։

37 Եւ ոչ ոքի թոյլ չ’տուաւ որ իր հետ գնայ, բայց միայն Պետրոսին եւ Յակոբին եւ Յակոբի եղբայր Յովհաննէսին.

38 Եւ եկաւ ժողովրդապետի տունը, եւ այնտեղ մեծ ամբոխ տեսաւ եւ լացողներ, եւ շատ աղաղակ անողներ.

39 Եւ ներս մտաւ՝ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթվում եւ լաց լինում. Երեխան մեռած չէ, այլ քնած է։

40 Եւ նորանք ծիծաղում էին նորա վերայ. Բայց նա բոլորին դուրս հանեց, եւ առնելով երեխայի հօրը եւ մօրը եւ իր հետ լինողներին՝ մտաւ այն տեղն ուր երեխան պառկած էր։

41 Եւ երեխայի ձեռքիցը բռնելով ասեց նորան. Տալիթա կումի. Որ թարգմանվում է, Ով աղջիկ, (քեզ եմ ասում,) վեր կաց։

42 Եւ շուտով վեր կացաւ աղջիկը եւ ման էր գալիս, որովհետեւ տասնեւերկու տարեկանի չափ էր. Եւ մէծ զարմանքով զարմացան։

43 Եւ նորանց շատ պատուիրեց, որ ոչ ոք չ’իմանայ այս. Եւ ասեց, որ նորան բան տան ուտելու։

<< ← Prev Top Next → >>