Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Այն օրերին՝ երբոր խիստ շատ ժողովուրդ կար եւ բան չ’ունէին ուտելու, Յիսուսը իր աշակերտներին կանչեց՝ եւ ասեց նորանց.

2 Խեղճս է գալիս այդ ժողովրդի վերայ. Որովհետեւ արդէն երեք օր է ինձ մօտ են, եւ բան չ’ունին որ ուտեն։

3 Եւ եթէ նորանց սոված արձակեմ իրանց տները, կ’թուլանան ճանապարհին. Որովհետեւ դորանցից ոմանք հեռու տեղից են եկել։

4 Նորա աշակերտները պատասխանեցին նորան. Ո՞ր տեղից կարող է մէկը հացով կշտացնել դորանց այստեղ՝ անապատումս։

5 Եւ նա նորանց հարցրեց՝ Քանի՞ հաց ունիք։ Եւ նորանք ասեցին՝ Եօթը։

6 Եւ նա ժողովրդին հրամայեց, որ գետնի վերայ նստեն. Եւ այն եօթը հացը առաւ, գոհացաւ, կտրեց, եւ իր աշակերտներին էր տալիս, որ գցեն. Եւ նորանք գցեցին ժողովրդի առաջին։

7 Մի քիչ փոքր ձուկեր էլ ունէին. Եւ նա օրհնեց ու ասեց որ նորանց էլ գցեն։

8 Կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ վեր առան։

9 Եւ ուտողները չորս հազարի չափ էին. Եւ նորանց արձակեց։

10 Եւ շուտով իր աշակերտների հետ նաւը մտաւ՝ եւ Դաղմանութայի կողմերն եկաւ։

11 Եւ Փարիսեցիները դուրս եկան եւ սկսեցին նորա հետ վիճել. Եւ նորան փորձելով՝ նորանից նշան էին ուզում երկնքիցը։

12 Եւ նա շատ զայրացաւ իր հոգիի մէջ եւ ասեց. Ի՞նչ է, որ այս ազգը նշան է ուզում. Ճշմարիտ ասում եմ ձեզ որ այս ազգին նշան չի տրուիլ։

13 Եւ նորանց թողեց, դարձեալ նաւը մտաւ՝ եւ այն կողմը գնաց։

14 Եւ մոռացան հաց վեր առնել, եւ մէկ հացից աւելի չ’ունէին իրանց հետ նաւի մէջ։

15 Եւ նորանց պատուիրում էր եւ ասում. Զգոյշ կացէք Փարիսեցիների խմորիցը եւ Հերովդէսեանների խմորիցը։

16 Եւ իրար հետ միտք էին անում եւ ասում, Որովհետեւ հաց չ’ունինք։

17 Եւ Յիսուսը իմանալով ասեց նորանց. Ի՞նչ էք միտք անում թէ հաց չ’ունիք. Տակաւին չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում. Տակաւին թմրա՞ծ է ձեր սիրտը։

18 Աչք ունիք՝ եւ չէ՞ք տեսնում. Եւ ականջ ունիք՝ եւ չէ՞ք լսում. Եւ չէ՞ք յիշում։

19 Երբոր այն հինգ հացը այն հինգ հազարի համար կտրեցի, քանի՞ կողով լիքը վեր առաք նորա կտորները. Եւ նորան ասեցին՝ Տասնեւերկու։

20 Եւ երբոր եօթը հացը չորս հազարին համար, քանի՞ զամբիւղ լիքը վեր առաք նորա կտորները. Եւ նորանք ասեցին, Եօթը։

21 Եւ նորանց ասեց. Ապա ի՞նչպէս չէք իմանում։

22 Եւ գալիս է Բեթսայիդա. Եւ նորա առաջին մի կոյր են բերում եւ նորան աղաչում, որ դպչի նորան։

23 Եւ կոյրի ձեռքիցը բռնեց՝ շէնիցը դուրս հանեց, եւ նորա աչքերի մէջ թքելով, եւ ձեռքը վերան դնելով նորան հարցրեց, թէ մի բան տեսնո՞ւմ է։

24 Եւ նա մտիկ տուաւ եւ ասում էր. Մարդիկը տեսնում եմ որ իբր ծառերի պէս՝ ման են գալիս։

25 Յետոյ ձեռքերը դարձեալ նորա աչքերի վերայ դրաւ եւ նորան նայել տուաւ. Եւ նա ողջացաւ՝ եւ ամեն բան համարձակ տեսնում էր։

26 Եւ նորան ուղարկեց նորա տունն եւ ասեց. Ոչ գիւղը մտնես, ոչ էլ գիւղի մէջ մէկին ասես։

27 Եւ Յիսուսը իր աշակերտների հետ դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի գիւղերը, եւ ճանապարհին հարցնում էր իր աշակերտներին եւ ասում. Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, թէ եմ։

28 Նորանք էլ պատասխանեցին. Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշները Եղիան, ուրիշներն էլ՝ Մարգարէներից մէկը։

29 Նա էլ ասեց նորանց. Ապա դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ եմ։ Պետրոսը պատասխանեց եւ նորան ասեց. Դու ես Քրիստոսը։

30 Եւ նա նորանց սաստեց, որ ոչ ոքի չ’ասեն իրան համար։

31 Եւ սկսեց սովորեցնել նորանց, թէ պէտք է մարդի Որդին շատ չարչարուի, եւ անարգուի ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը, եւ սպանուի եւ երեք օրից յետոյ յարութիւն առնէ։

32 Եւ համարձակ խօսում էր այս խօսքը. Եւ Պետրոսը նորան մի կողմ քաշեց եւ սկսեց սաստել նորան։

33 Եւ նա դառաւ, իր աշակերտներին տեսաւ՝ Պետրոսին սաստեց եւ ասեց. Յե՛տս գնա, սատանայ, որ դու Աստուծոյ բաները չես միտք անում, այլ մարդկանց բաները։

34 Եւ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրան մօտ կանչեց՝ եւ նորանց ասեց. Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ։

35 Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կ’ապրեցնէ նորան։

36 Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանայ՝ եւ իր անձը կորցնէ։

37 Կամ ի՞նչ փրկանք կ’տայ մարդ իր անձի համար։

38 Որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարէ այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդի Որդին էլ նորան ամօթ կ’համարէ երբոր գայ իր Հօր փառքովը եւ սուրբ հրեշտակներովը։

39 Եւ նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թէ այստեղ կանգնածներից ոմանք կան, որ մահ չեն ճաշակիլ, մինչեւ որ չ’տեսնեն Աստուծոյ արքայութիւնը զօրութիւնով եկած։

<< ← Prev Top Next → >>