Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Եւ այն տեղից վերկացաւ եկաւ Հրէաստանի սահմանները՝ Յորդանանի այն կողմովը. Եւ ժողովուրդները դարձեալ հաւաքվում էին նորա մօտ, եւ ինչպէս որ սովոր էր՝ դարձեալ սովորեցնում էր նորանց։

2 Բայց Փարիսեցիները մօտ եկան, նորան հարցրին, թէ Արժա՞ն է մարդիս որ կինը արձակէ. Եւ փորձում էին նորան։

3 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց, Մովսէսն ի՞նչ պատուիրեց ձեզ։

4 Նորանք էլ ասեցին. Մովսէսը հրաման տուաւ՝ արձակման թուղթ գրել, եւ արձակել։

5 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Նա ձեր քարասրտութեան համար այն պատուիրանքը գրեց ձեզ։

6 Բայց ստեղծագործութեան սկզբիցն Աստուած նորանց արու եւ էգ արաւ, եւ ասեց.

7 Սորա համար մարդ իր հօրը եւ մօրը կ’թողէ, եւ իր կնոջը կ’յարի.

8 Եւ երկուսը մէկ մարմին կ’լինեն. Այնպէս որ այլ եւս երկու չեն՝ բայց մէկ մարմին։

9 Ուրեմն ինչ որ Աստուած միաւորեց՝ թող մարդը չ’բաժանէ։

10 Եւ տանը աշակերտները դարձեալ մի եւ նոյն բանը հարցրին նորանից։

11 Եւ նա ասեց նորանց. Ով որ կինն արձակէ եւ մի ուրիշն առնէ, շնութիւն է գործում նորա դէմ։

12 Եւ եթէ մի կին իր մարդին արձակէ եւ ուրիշ մարդու գնայ, շնութիւն է գործում։

13 Եւ նորա մօտ երեխաներ էին բերում՝ որ դպչի նորանց. Բայց աշակերտները սաստում էին բերողներին։

14 Իսկ երբոր Յիսուսը տեսաւ, բարկացաւ, եւ ասեց նորանց. Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գան, եւ մի արգիլէք դորանց. Որ այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը։

15 Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ, նա չի մտնիլ նորա մէջ։

16 Եւ նորանց առաւ գիրկը, ձեռքը դրաւ նորանց վերայ, եւ օրհնեց նորանց։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10:16 - Jesus Blesses the Children
Jesus Blesses the Children
17 Եւ այնտեղից ճանապարհը գնալիս, մէկը վազելով եկաւ՝ ծունր դրաւ, նորան հարցնում էր եւ ասում. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։

18 Յիսուսն էլ ասեց նորան. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ով բարի չ’կայ, բայց միայն մէկը՝ Աստուած։

19 Պատուիրանքները գիտես՝ Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Մի զրկիր, Քո հօրը եւ մօրը պատուիր։

20 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Վարդապետ, այդ ամենն իմ երեխայութիւնից պահել եմ։

21 Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ՝ նորան սիրեց, եւ ասեց նորան. Մէկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր եւ աղքատներին տուր. Եւ գանձ կ’ունենաս երկնքումը. Եւ խաչն առած՝ եկ ինձ հետեւիր։

22 Նա էլ այն խօսքի համար դժուարացած՝ գնաց տրտմած. Որովհետեւ շատ ինչքի տէր էր։

23 Եւ Յիսուսը շուրջը նայելով՝ ասեց իր աշակերտներին. Ի՞նչքան դժուար է, որ հարստութիւն ունեցողներն Աստուծոյ արքայութիւնը մտնեն։

24 Եւ աշակերտները զարմանում էին նորա խօսքերի վերայ. Բայց Յիսուսը դարձեալ պատասխանեց եւ ասեց նորանց, Որդեակներ, ո՜րքան դժուար է, որ հարստութեան վերայ յուսացողները Աստուծոյ արքայութիւնը մտնեն։

25 Աւելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակովն անցնէ, քան թէ հարուստն Աստուծոյ արքայութիւն մտնէ։

26 Եւ նորանք առաւել եւս զարմանում էին, իրար ասելով. Ապա ո՞վ կարող է փրկուիլ։

27 Յիսուսն էլ նորանց մտիկ տուաւ եւ ասեց. Մարդկանց կողմանէ անկարելի է, այլ ոչ թէ Աստուծոյ կողմանէ. Որովհետեւ ամեն բան կարելի է Աստուծոյ կողմանէ։

28 Եւ Պետրոսը սկսեց նորան ասել. Ահա մենք ամեն բան թողեցինք, եւ քո ետեւից եկանք։

29 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ով չ’կայ, որ թողեց տուն կամ եղբայրներ կամ քոյրեր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիք կամ արտեր ինձ համար կամ աւետարանի համար,

30 Որ հարիւրապատիկ հիմա այս ժամանակումը չ’առնէ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիք եւ արտեր հալածանքի հետ, եւ գալու աշխարհքումը՝ յավիտենական կեանքը։

31 Որովհետեւ շատ առաջիններ յետինք կ’լինեն, եւ յետիններն առաջինք։

32 Եւ ճանապարհի վերայ Երուսաղէմ էին գնում, եւ Յիսուսը նորանցից առաջ էր գնում, եւ նորանք զարմանում էին եւ ետեւիցը գնալով վախենում էին։ Եւ տասնեւերկուսին դարձեալ առանձին առաւ մօտը, սկսեց նորանց ասել, թէ ինչ բաներ են իրան պատահելու.

33 Թէ ահա վեր ենք ելնում Երուսաղէմ. Եւ մարդի Որդին կ’մատնուի քահանայապետներին եւ դպիրներին. Եւ նորան մահի կ’դատապարտեն, եւ նորան հեթանոսներին կ’մատնեն։

34 Եւ նորան ծաղր կ’անեն, եւ նորան կ’ծեծեն, եւ նորա վերայ կ’թքեն, եւ կ’սպանեն նորան. Եւ երրորդ օրումը յարութիւն կ’առնէ։

35 Եւ Զեբեդիայի որդիք՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը նորա մօտ են գնում եւ ասում. Վարդապետ, ուզում ենք որ՝ ինչ որ քեզանից խնդրենք՝ մեզ անես։

36 Նա էլ նորանց ասեց, Ի՞նչ էք ուզում որ ես ձեզ անեմ։

37 Նորանք էլ ասեցին նորան. Տուր մեզ, որ մէկը աջ կողմդ եւ միւսը ձախ կողմդ նստենք քո փառքումը։

38 Յիսուսն էլ ասեց նորանց. Չ’գիտէք թէ ինչ էք խնդրում. Կարո՞ղ էք խմել այն բաժակը որ ես պիտի խմեմ, կամ այն մկրտութիւնովը մկրտուիլ՝ որով ես պիտի մկրտուիմ։

39 Նորանք էլ ասեցին նորան. Կարող ենք։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այն բաժակը որ ես պիտի խմեմ, կ’խմէք, եւ այն մկրտութիւնովն՝ որ ես պիտի մկրտուիմ՝ կ’մկրտուիք։

40 Բայց իմ աջ եւ ձախ կողմը նստելն իմս չէ, որ տամ. Այլ նորանց, որ պատրաստուած է։

41 Եւ այն տասները լսելով սկսեցին բարկանալ Յակոբի եւ Յովհաննէսի մասին։

42 Յիսուսն էլ նորանց իրան մօտ կանչեց, եւ ասեց նորանց. Գիտէք՝ որ հեթանոսների իշխան համարուողները տիրում են նորանց վերայ, եւ նորանց մեծամեծները իշխում են նորանց վերայ։

43 Այնպէս պիտի չ’լինի ձեր միջումը. Այլ ձեզանից ով որ կամենայ մեծ լինել՝ թող ձեզ ծառայ լինի։

44 Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ամենի ծառայ լինի։

45 Որովհետեւ մարդի Որդին էլ չ’եկաւ, որ իրան ծառայեն, այլ նա ծառայէ, եւ իր անձը փրկանք տայ շատերի տեղ;

46 Եւ գալիս են Երիքով. Եւ երբոր նա եւ նորա աշակերտները եւ շատ ժողովուրդ Երիքովից դուրս էին գալիս, Տիմէի որդի Բարտիմէոս կոյրը ճանապարհի վերայ նստած մուրացկանութիւն էր անում։

47 Եւ լսելով թէ Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. Յիսուս՝ որդի Դաւթի, ողորմիր ինձ։

48 Եւ շատ մարդիկ սաստում էին նորան, որ լուռ կենայ. Բայց նա էլ աւելի էր աղաղակում. Որդի Դաւթի, ողորմիր ինձ։

49 Եւ Յիսուսը կանգնեց եւ ասեց, որ նորան կանչեն. Եւ կոյրին կանչեցին՝ եւ ասեցին նորան. Քաջ եղիր, վեր կաց, քեզ կանչում է։

50 Նա էլ իր հանդերձը դէն գցեց՝ վերկացաւ եւ Յիսուսի մօտ եկաւ։

51 Եւ Յիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. Ի՞նչ ես կամենում որ անեմ քեզ։ Կոյրն էլ նորան ասեց. Ռաբբունի, որ տեսնեմ։

52 Յիսուսն էլ ասեց նորան. Գնա՝ քո հաւատքը քեզ ապրեցրեց. Եւ նա շուտով տեսաւ, եւ ճանապարհումը Յիսուսի ետեւից գնում էր։

<< ← Prev Top Next → >>