Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Եւ սկսեց նորանց հետ առակներով խօսիլ՝ եւ ասեց. Մի մարդ այգի տնկեց, եւ նորան ցանգով շրջապատեց, եւ հնձան փորեց, եւ աշտարակ շինեց, եւ նորան մշակների տուաւ, եւ օտար երկիր գնաց։

2 Եւ ժամանակին այն մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ մշակներիցն այգու պտղիցն առնէ։

3 Նորանք էլ բռնեցին՝ նորան ծեծեցին, եւ դատարկ ճանապարհ դրին։

4 Եւ դարձեալ մի ուրիշ ծառայ ուղարկեց նորանց մօտ. Եւ քարկոծելով նորա գլուխը պատառեցին եւ անպատուած արձակեցին։

5 Եւ դարձեալ ուրիշն ուղարկեց՝ եւ նորան սպանեցին, եւ շատ ուրիշներին, ոմանց ծեծում եւ ոմանց սպանում էին։

6 Հիմա դեռ իր մէկ սիրելի որդի ունենալով, նորան էլ ուղարկեց նորանց մօտ վերջապէս եւ ասեց թէ Իմ որդուցս կ’ամաչեն։

7 Բայց այն մշակներն իրար ասեցին թէ Սա է ժառանգը. Եկէք սորան սպանենք, եւ ժառանգութիւնը մեզ կ’լինի։

8 Եւ նորան բռնեցին՝ սպանեցին եւ հանեցին այգուցը դուրս։

9 Արդ այգու տէրն ի՞նչ կ’անէ. Կ’գայ եւ մշակներին կ’կորցնէ եւ այգին ուրիշներին կ’տայ։

10 Եւ դուք չէ՞ք կարդացել այն գրածը՝ թէ այն քարն՝ որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ։

11 Տէրիցն եղաւ այս, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։

12 Եւ ուզում էին նորան բռնել, բայց ժողովրդիցը վախեցան. Որովհետեւ իմացան՝ թէ այն առակն իրանց համար ասեց. Եւ նորան թողեցին եւ գնացին։

13 Եւ Փարիսեցիներից եւ Հերովդէսեաններից մի քանի հոգի նորա մօտ ուղարկեցին, որ խօսքով որսան նորան։

14 Եւ նորանք եկան եւ ասեցին նորան. Վարդապետ, գիտենք՝ որ ճշմարիտ ես, եւ ոչ ոքից հոգս չ’ունիս, որովհետեւ մարդկանց երեսպաշտութիւն չես անում, այլ Աստուծոյ ճանապարհը ճշմարտութիւնով սովորեցնում ես։ Արժա՞ն է Կայսրին հարկ տալ, թէ չէ. Տա՞նք թէ չ’տանք։

15 Նա էլ իմանալով նորանց կեղծաւորութիւնը, ասեց նորանց. Ի՞նչու էք փորձում ինձ, մի դահեկան բերէք ինձ՝ որ տեսնեմ։

16 Նորանք էլ բերին։ Եւ ասեց նորանց. Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է։ Նորանք էլ ասեցին նորան, Կայսրին։

17 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն։ Եւ զարմացան նորա վերայ։

18 Եւ նորա մօտ եկան Սադուկեցիները, որ ասում են՝ թէ Յարութիւն չ’կայ. Նորան հարցրին եւ ասեցին.

19 Վարդապետ, Մովսէս մեզ համար գրեց որ եթէ մէկի եղբայրը մեռնի, եւ կին թողէ, եւ որդիք չ’թողէ՝ որ նորա եղբայրը նորա կինն առնէ, եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։

20 Արդ եօթը եղբարք կային, եւ առաջինը կին առաւ՝ եւ մեռնելիս զավակ չ’թողեց։

21 Եւ երկրորդը նորան առաւ՝ եւ մեռաւ, եւ նա էլ զավակ չ’թողեց. Այսպէս էլ երրորդը։

22 Եւ այն եօթն էլ նորան առան եւ զաւակ չ’թողեցին. Եւ ամենից վերջը կինն էլ մեռաւ։

23 Արդ յարութեան ժամանակին երբոր յարութիւն կ’առնեն, նորանցից որի՞ն կ’լինի կին. Որովհետեւ այն եօթն էլ նորան կին առան։

24 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ որ իսկ դորա համար մոլորուած էք, որ ոչ գիրքը գիտէք եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը։

25 Որովհետեւ երբոր մեռելների միջից յարութիւն կ’առնեն, ոչ կին կ’առնեն՝ եւ ոչ մարդի կ’գնան, այլ հրեշտակների պէս են որ երկնքումն են։

26 Սակայն մեռելների համար՝ թէ յարութիւն կ’առնեն, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքումը մօրենու մէջ, թէ Աստուած ինչպէս խօսեց նորան եւ ասեց. Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը։

27 Եւ նա մեռելների Աստուած չէ, բայց կենդանիների. Ուրեմն դուք շատ մոլորուած էք։

28 Եւ դպիրներից մէկը մօտ եկաւ, լսելով որ վիճում էին, եւ երբոր տեսաւ թէ լաւ պատասխանեց նորանց, նորան հարցրեց, Ո՞րն է ամենից առաջին պատուիրանքը։

29 Յիսուսն էլ նորան պատասխանեց, թէ Ամեն պատուիրանքներից առաջինը սա է, Լսիր, Իսրայէլ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։

30 Եւ սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ. Սա է առաջին պատուիրանքը։

31 Եւ երկրորդը սորան նման, Սիրիր քո ընկերին քո անձի պէս. Սորանցից աւելի մեծ ուրիշ պատուիրանք չ’կայ։

32 Եւ դպիրը նորան ասեց. Լաւ, վարդապետ, ճշմարտութեամբ ասեցիր՝ թէ մէկ է Աստուած, նորանից բաց ուրիշը չ’կայ։

33 Եւ նորան սիրելը բոլոր սրտից եւ բոլոր մտքից եւ բոլոր անձից եւ բոլոր զօրութիւնից, եւ ընկերին անձին պէս սիրելը՝ աւելի է քան թէ ամեն ողջակէզները եւ զոհերը։

34 Եւ Յիսուսը նորան տեսնելով, որ իմաստութեամբ պատասխանեց, ասեց նորան. Դու հեռու չես Աստուծոյ արքայութիւնիցը։ Եւ այլ եւս ոչ ոք չէր համարձակում նորան մի բան հարցնել։

35 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց, երբոր տաճարումը սովորեցնում էր. Ի՞նչպէս են ասում դպիրները, թէ Քրիստոս Դաւիթի որդին է։

36 Որովհետեւ ինքը Դաւիթ Սուրբ Հոգովն ասում է, Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները ոտներիդ պատուանդան դնեմ։

37 Արդ Դաւիթ ինքն նորան Տէր է ասում՝ ապա ի՞նչպէս որդի է նորան. Եւ շատ ժողովուրդը յօժարութեամբ լսում էր նորան։

38 Եւ իր վարդապետութեան մէջ ասում էր նորանց, Զգոյշ կացէք դպիրներիցը, որ կամենում են պայծառ հագուստներով ման գալ, եւ հրապարակներումը բարեւներ ընդունել.

39 Եւ ժողովարանների մէջ առաջին աթոռներ, եւ ընթրիքներում առաջին բազմոցներ։

40 Որ որբեւայրիների տները ուտում են, եւ պատճառանքով երկար աղօթք են անում. Դորանք աւելի եւս դատապարտութիւն կ’առնեն։

41 Եւ Յիսուսը գանձանակի դիմացը նստած մտիկ էր անում, թէ ժողովուրդն ինչպէս էր փող գցում գանձանակը, եւ շատ հարուստներ շատ բաներ էին գցում։

42 Եւ մի աղքատ որբեւայրի եկաւ երկու լումայ գցեց, որ մի նաքարակիտ է։

43 Եւ իր աշակերտներին իրան մօտ կանչեց, եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թէ այս աղքատ որբեւայրին գանձանակը գցողների ամենից աւելի գցեց։

44 Որովհետեւ ամենքն իրանց աւելորդիցը գցեցին. Բայց սա իր չքաւորութիւնիցը ամեն ինչ որ ունէր գցեց, իր կեանքի բոլոր ապրուստը։

<< ← Prev Top Next → >>