Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Եւ երկու օրից յետոյ զատիկն էր եւ բաղարջակերք, եւ քահանայապետները եւ դպիրները որոնում էին թէ ի՞նչպէս նորան նենգութեամբ բռնեն սպանեն։

2 Բայց ասում էին՝ Ոչ թէ տօնումը, մի գուցէ ժողովրդի մէջ խռովութիւն լինի։

3 Եւ երբոր Բեթանիա էր, Սիմօն բորոտի տան սեղան նստած, մի կին եկաւ՝ որ մի շիշ ազնիւ թանկագին նարդոսի իւղ ունէր, եւ շիշը կոտրեց՝ նորա գլխի վերայ թափեց։

4 Բայց կային ոմանք որ իրանց մէջ դժուարացան, ասելով. Ի՞նչու համար եղաւ իւղի այդ կորուստը։

5 Որովհետեւ կարելի էր դորան երեք հարիւր դահեկանից աւելի թանկ ծախել, եւ աղքատներին տալ. Եւ շատ յանդիմանում էին այն կնկանը։

6 Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուէք դորան. Ի՞նչու էք նեղութիւն տալիս դորան. Դա մի բարի բան գործեց ինձ վերայ։

7 Որովհետեւ ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունիք, եւ երբոր կամենաք՝ կարող էք նորանց բարի անել. Բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չ’ունիք։

8 Դա ինչ որ ունէր, արաւ. Առաջուց իմ մարմինն օծեց՝ թաղման համար։

9 Ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ այս աւետարանը քարոզուի, բոլոր աշխարհքի մէջ դորա յիշատակի համար նա էլ կ’խօսուի՝ որ դա արաւ։

10 Եւ Յուդա Իսկարիովտացին՝ այն տասնեւերկուսից մէկը՝ քահանայապետների մօտ գնաց, որ նորան մատնէ նորանց։

11 Նորանք էլ երբոր լսեցին՝ ուրախացան եւ խոստացան նորան արծաթ տալ. Եւ որոնում էր թէ ի՞նչպէս յարմար ժամանակով մատնէ նորան։

12 Եւ բաղարջակերաց առաջին օրը, երբոր զատկի գառը մորթում էին, նորա աշակերտները նորան ասեցին. Ի՞նչտեղ ես կամենում, որ գնանք պատրաստենք, որ զատիկն ուտես։

13 Եւ իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց նորանց. Գնացէք քաղաքը, եւ մի մարդ կ’պատահի ձեզ՝ ջրի կուժ տանող, նորա ետեւից գնացէք։

14 Եւ ուր որ մտնէ, այն տան տիրոջն ասեցէք, թէ Վարդապետն ասում է՝ Ո՞ւր է այն իջեւանը, ուր զատիկն ուտեմ աշակերտներիս հետ։

15 Եւ նա մի մեծ վերնատուն ցոյց կ’տայ ձեզ՝ սարքուած պատրաստ. Այնտեղ պատրաստեցէք մեզ համար։

16 Եւ նորա աշակերտները ելան ու եկան քաղաքը, եւ գտան ինչպէս նորանց ասեց. Եւ զատիկը պատրաստեցին։

17 Եւ երբոր իրիկուն եղաւ, եկաւ տասնեւերկուսին հետ.

18 Եւ երբոր սեղան նստեցին եւ ուտում էին, Յիսուսը ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մէկը կ’մատնէ ինձ. Նա որ ինձ հետ ուտում է։

19 Նորանք էլ սկսեցին տրտմել եւ մէկը մէկից յետոյ նորան ասել, Մի՞թէ ես. Եւ միւսը՝ Մի՞թէ ես։

20 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Տասնեւերկուսիցդ մէկը՝ նա որ ձեռքը ինձ հետ սկաւառակի մէջ կոխեց։

21 Բայց մարդի Որդին կ’գնայ՝ ինչպէս նորա համար գրուած է. Սակայն վայ այն մարդին, որի ձեռովն մարդի Որդին կ’մատնուի. Լաւ էր նորան, եթէ այն մարդը ծնուած չ’լինէր։

22 Եւ նորանք ուտելիս, Յիսուսը հաց առաւ՝ օրհնեց՝ կտրեց եւ տուաւ նորանց եւ ասեց. Առէք կերէք՝՝. Այս է իմ մարմինը։

23 Եւ բաժակն առաւ՝ գոհացաւ, տուաւ նորանց, եւ ամենքը խմեցին նորանից,

24 Եւ ասեց նորանց. Այս է իմ արիւնը նոր ուխտի, որ շատերի համար թափվում է։

25 Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ այլ եւս որթի բերքիցը չեմ խմիլ մինչեւ այն օրը, երբոր նորան նոր խմեմ Աստուծոյ արքայութեան մէջ։

26 Եւ օրհներգելուց յետոյ դուրս ելան Ձիթենեաց սարը։

27 Եւ Յիսուսը նորանց ասեց թէ Ամենքդ այս գիշեր կ’գայթակղիք ինձանից. Որովհետեւ գրուած է՝ թէ Հովիւը կ’զարկեմ՝ եւ ոչխարները կ’ցրուին։

28 Բայց իմ յարութիւն առնելուց յետոյ ձեզանից առաջ կ’գնամ Գալիլեա։

29 Պետրոսն էլ ասեց նորան. Թէեւ ամենքն էլ գայթակղին, բայց ես ոչ։

30 Յիսուսն էլ նորան ասեց. Ճշմարիտ ասում եմ քեզ, թէ այսօր, հէնց այս գիշեր հաւը երկու անգամ չ’խօսած, երեք անգամ կ’ուրանաս ինձ։

31 Բայց նա առաւել եւս ասում էր. Թէ որ քեզ հետ մեռնել էլ պէտք լինի ինձ, ես քեզ չեմ ուրանալ. Այնպէս էլ ամենքն էին ասում։

32 Եւ եկան մի տեղ՝ որի անունը Գեթսեմանի էր. Եւ նա իր աշակերտներին ասեց. Այստեղ նստեցէք, մինչեւ ես աղօթք անեմ։

33 Եւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին իր հետ առաւ, եւ սկսեց զարհուրել եւ տխրել։

34 Եւ ասեց նորանց. Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է. Այստեղ մնացէք եւ արթուն կացէք։

35 Եւ մի քիչ առաջ գնաց, գետնի վերայ ընկաւ, եւ աղօթք էր անում, որ եթէ կարելի է, այն ժամն իրանից անցնէ։

36 Եւ ասում էր. Աբբա, Հայր, ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից անցրու. բայց ոչ թէ ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու։

37 Եւ գալիս է գտնում նորանց քնած եւ ասում Պետրոսին. Սիմօն, քնո՞ւմ ես, չկարացի՞ր մէկ ժամ արթուն կենալ։

38 Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար։

39 Եւ դարձեալ գնաց աղօթք արաւ, նոյն խօսքերն ասելով։

40 Եւ ետ դառաւ՝ նորանց դարձեալ քնած գտաւ, որովհետեւ նորանց աչքերը ծանրացել էին, եւ չ’գիտէին թէ ինչ պատասխանեն նորան։

41 Եւ երրորդ անգամն է գալիս եւ ասում նորանց. Այսուհետեւ քնեցէք եւ հանգիստ առէք. Բաւական է. ժամն եկաւ. Ահա մարդի Որդին մատնվում է մեղաւորների ձեռը։

42 Վեր կացէք գնանք, ահա մօտեցաւ ինձ մատնողը։

43 Եւ շուտով՝ դեռ նա խօսելիս՝ եկաւ Յուդան՝ այն տասնեւերկուսից մէկը. Եւ նորա հետ շատ ամբոխ սրերով եւ բիրերով՝ քահանայապետներիցը եւ դպիրներիցը եւ ծերերիցը։

44 Նորան մատնողն էլ նորանց նշան էր տուել՝ եւ ասել, Որին որ ես համբուրեմ, նա է, նորան բռնեցէք եւ զգուշութեամբ տարէք։

45 Եւ եկաւ՝ շուտով մօտեցաւ նորան եւ ասեց. Ռա՛բբի, Ռաբբի, եւ համբուրեց նորան։

46 Եւ նորանք իրանց ձեռքը գցեցին նորա վերայ եւ բռնեցին նորան։

47 Եւ նորա մօտ կանգնածներից մէկը սուրը քաշեց՝ քահանայապետի ծառային զարկեց, եւ ականջը կտրեց։

48 Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Ինչպէս մի աւազակի՞ վերայ սրերով եւ բիրերով դուրս եկաք ինձ բռնելու։

49 Ամեն օր ձեզ մօտ էի տաճարումն սովորեցնելով. Եւ ինձ չ’բռնեցիք. Բայց որպէս զի գրքերը կատարուին։

50 Եւ ամենքը նորան թողեցին փախան։

51 Եւ մէկ երիտասարդ նորա ետեւից գնում էր, որ կտաւ էր գցել մերկ մարմնի վերայ, եւ երիտասարդները բռնում էին նորան։

52 Իսկ նա կտաւը թողեց՝ եւ մերկ փախաւ նորանցից։

53 Եւ Յիսուսին տարան քահանայապետի մօտ, եւ բոլոր քահանայապետները եւ դպիրները եւ ծերերը նորա մօտ էին գալիս։

54 Եւ Պետրոսն էլ հեռուանց գնաց նորա ետեւից մինչեւ քահանայապետի սրահի ներսը, եւ սպասավորների հետ նստել էր եւ կրակի մօտ տաքանում էր։

55 Բայց քահանայապետները եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն. Սակայն չէին գտնում։

56 Որովհետեւ շատերը սուտ վկայութիւն էին տալիս նորա դէմ, բայց վկայութիւններն իրար յարմար չէին։

57 Եւ ոմանք վերկացան եւ նորա դէմ սուտ վկայում էին եւ ասում՝ թէ

58 Մենք լսեցինք դորանից, որ ասում էր՝ թէ Ես այդ ձեռագործ տաճարը կ’քանդեմ, եւ երեք օրում ուրիշը կ’շինեմ անձեռագործ։

59 Սակայն այնպէս էլ նորանց վկայութիւնն իրար յարմար չէր։

60 Եւ քահանայապետը վերկացած մէջտեղը՝ Յիսուսին հարցրեց եւ ասեց. Ոչինչ չե՞ս պատասխանում. Ի՞նչ են վկայում դորանք քեզ դէմ։

61 Իսկ նա լուռ էր կենում՝ եւ ոչինչ պատասխան չէր տալիս. քահանայապետը դարձեալ նորան հարցնում էր եւ ասում. Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնեալի Որդին։

62 Յիսուսն էլ պատասխանեց, Ես եմ. եւ դուք կ’տեսնէք մարդի Որդին զօրութեան աջ կողմը նստած, եւ երկնքի ամպերովն եկած։

63 Եւ քահանայապետն իր հանդերձները պատառելով ասեց. Էլ ի՞նչ պէտք է մեզ վկաներ։

64 Լսեցիք հայհոյանքը. Ի՞նչպէս է երեւում ձեզ. Նորանք էլ ամենքը դատապարտեցին նորան, թէ Մահապարտ է։

65 Եւ ոմանք սկսեցին նորա վերայ թքել, եւ երեսը ծածկել, եւ բռունցքով ծեծել նորան եւ նորան ասել, Մարգարէացիր. Եւ սպասաւորները նորան ապտակներով ծեծում էին։

66 Եւ երբոր Պետրոսը վարը սրահումն էր, քահանայապետի աղախիններից մէկը գալիս է,

67 Եւ տեսնում է Պետրոսին որ տաքանում է, մտիկ է տալիս նորան՝ եւ ասում. Դու էլ էիր Յիսուս Նազովրեցու հետ։

68 Բայց նա ուրացաւ եւ ասեց. Չ’գիտեմ եւ չեմ էլ հասկանում, թէ դու ինչ ես ասում. Եւ դուրս գնաց նախասրահը եւ հաւը խօսեց։

69 Եւ աղախինը նորան տեսաւ, դարձեալ սկսեց ասել այնտեղ կանգնածներին թէ Սա նորանցից է։

70 Բայց նա դարձեալ ուրացաւ. եւ մի քիչ յետոյ այնտեղ կանգնածները դարձեալ ասեցին Պետրոսին. Ճշմարի՜տ՝ դու էլ նորանցից ես, որովհետեւ Գալիլեացի ես եւ քո խօսուածքն էլ նման է։

71 Բայց նա սկսեց անիծել եւ երդում անել թէ Ես չ’գիտեմ այն մարդին, որ դուք ասում էք։

72 Եւ հաւը երկրորդ անգամ խօսեց։ Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուսը նորան ասեց թէ Հաւը դեռ երկու անգամ չ’խօսած՝ դու երեք անգամ կ’ուրանաս ինձ. Եւ սկսեց լալ։

<< ← Prev Top Next → >>