Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Եւ շուտով առաւօտանց քահանայապետները ծերերի եւ դպիրների հետ՝ եւ բոլոր ատեանը խորհուրդ արին, Յիսուսին կապեցին՝ եւ տարան մատնեցին Պիղատոսին։

2 Եւ Պիղատոսը նորան հարցրեց. Դո՞ւ ես Հրէից թագաւորը. Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես ասում։

3 Եւ քահանայապետները շատ ամբաստանութիւններ էին անում նորանից.

4 Եւ Պիղատոսը դարձեալ հարցրեց նորան եւ ասեց. Ոչինչ պատասխան չե՞ս տալիս. Տես ո՛րքան են վկայում քեզ դէմ։

5 Բայց Յիսուսը դարձեալ ոչինչ չ’պատասխանեց, մինչեւ որ Պիղատոսը զարմացաւ։

6 Բայց նա ամեն տօնի ժամանակին մէկ բանտարկեալ էր արձակում նորանց համար, որին որ խնդրում էին։

7 Եւ Բարաբբա ասուած մէկը կար այն խռովարարների հետ կապուած, որ իրանց խռովութիւնումը մարդասպանութիւն էին արել։

8 Եւ ամբոխն սկսեց բարձր ձայնով աղաղակել եւ խնդրել, որ անէ ինչպէս միշտ անում էր նորանց։

9 Պիղատոսն էլ պատասխանեց նորանց եւ ասեց. Կամենո՞ւմ էք՝ Հրէից թագաւորը կ’արձակեմ ձեզ համար։

10 Որովհետեւ գիտէր որ քահանայապետները նախանձով էին մատնել նորան։

11 Բայց քահանայապետներն ամբոխին գրգռեցին, որ աւելի Բարաբբային արձակէ նորանց համար։

12 Եւ Պիղատոսը դարձեալ պատասխանեց նորանց եւ ասեց. Ապա ի՞նչ էք ուզում որ անեմ նորան որին ասում էք Հրէից թագաւոր.

13 Եւ նորանք դարձեալ աղաղակեցին, Խաչիր նորան։

14 Պիղատոսն էլ նորանց ասեց. Ապա ի՞նչ չար բան է արել. Եւ նորանք առաւել եւս աղաղակում էին, Խաչիր դորան։

15 Բայց Պիղատոսը՝ որովհետեւ կամենում էր ամբոխը գոհացնել, Բարաբբային արձակեց նորանց համար. Եւ Յիսուսին ծեծեց՝ նորանց յանձնեց, որ խաչուի։

16 Եւ զինուորները նորան տարան սրահի ներսը այսինքն պալատը. Եւ բոլոր գունդը մէկտեղ կանչեցին։

17 Եւ նորան ծիրանի հագցրին եւ փշերից շինած պսակ դրին նորա գլխին.

18 Եւ սկսեցին նորան ողջոյն տալ. Բարե՜ւ, Հրէից թագաւոր։

19 Եւ նորա գլուխը եղէգով ծեծում էին, եւ նորա վերայ թքում էին՝ եւ ծունկ դնելով երկրպագում էին նորան։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 15:19 - Jesus Crowned With Thorns
Jesus Crowned With Thorns
20 Եւ երբոր ծաղր արին նորան, այն ծիրանին նորանից հանեցին, եւ իր հանդերձները հագցրին, եւ դուրս տարան որ խաչեն նորան։

21 Եւ պահակ բռնեցին Սիմօն Կիւրենացուն, Աղեքսանդրի եւ Ռուփոսի հօրը՝ որ արտիցը գալով այն տեղից անցնում էր, որ նորա խաչը վեր առնէ։

22 Եւ նորան տարան մի Գողգոթա ասուած տեղ, որ թարգմանվում է Գանկի տեղ։

23 Եւ նորան զմռսած գինի էին տալիս խմելու, բայց նա չ’առաւ։

24 Եւ նորան խաչեցին եւ բաժանեցին նորա հանդերձները վիճակ գցելով սորանց վերայ՝ թէ ով ինչ պիտի առնէ։

25 Եւ ժամը երրորդն էր՝ որ նորան խաչեցին։

26 Եւ նորա յանցանքի գիրը գրուած էր՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։

27 Եւ նորա հետ երկու աւազակ խաչեցին, մէկը նորա աջ կողմին եւ մէկը ձախ կողմին։

28 Եւ կատարուեցաւ այն գիրը, որ ասում է, Անօրէնների հետ համարուեցաւ։

29 Եւ այնտեղով անցնողները նորան հայհոյում էին, իրանց գլուխները շարժելով ու ասելով, Վա՛հ, ով տաճարը քանդող՝ ու երեք օրումը շինող,

30 Ապրեցրու քո անձը եւ իջիր խաչիցդ։

31 Նոյնպէս էլ քահանայապետները դպիրների հետ միասին ծաղր էին անում եւ ասում. Ուրիշներին ապրեցրեց՝ իր անձը չէ կարողանում ապրեցնել։

32 Քրիստոսը՝ Իսրայէլի թագաւորը թող հիմա խաչիցը իջնէ, որ տեսնենք եւ հաւատանք. Եւ նորա հետ խաչուածներն էլ էին նորան նախատինք տալիս։

33 Եւ երբոր ժամը վեցը եկաւ, խաւար եղաւ բոլոր երկրի վերայ մինչեւ ինը ժամը։

34 Եւ իններորդ ժամին Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Է՛լի, Է՛լի լա՛մա սաբաքթանի. Որ թարգմանվում է՝ Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչու թողիր ինձ։

35 Եւ այնտեղ կանգնածներիցը ոմանք, երբոր լսեցին, ասում էին. Ահա Եղիային է կանչում։

36 Եւ մէկը վազեց մի սպունգ քացախով լցրեց, եւ եղէգի վերայ դրաւ, տուաւ նորան՝ որ խմէ, եւ ասեց. Թողէք տեսնենք, Եղիան կ’գա՞յ որ նորան վայր բերէ։

37 Եւ Յիսուսը մեծ ձայն արձակեց՝ եւ հոգին տուաւ։

38 Եւ տաճարի վարագոյրն երկու պատառուեցաւ՝ վերեւից մինչեւ ցածը։

39 Եւ հարիւրապետը, որ այնտեղ նորա դիմացը կանգնած էր, երբոր տեսաւ թէ Յիսուսը այսպէս աղաղակելով հոգի տուաւ, ասեց. Ճշմարի՜տ, այս մարդն Աստուծոյ Որդի էր։

40 Կանայք էլ կային, որ հեռուանց մտիկ էին տալիս, որոնց միջումն էր Մարիամ Մագդաղենացին, եւ փոքր Յակոբոսի եւ Յովսէսի մայրը Մարիամ եւ Սաղովմէն,

41 Որոնք էլ, երբոր նա Գալիլեա էր, նորա ետեւից գնում եւ նորան ծառայում էին. Եւ ուրիշ շատ կանայք էլ, որ նորա հետ Երուսաղէմ էին եկել։

42 Եւ երբոր արդէն իրիկուն եղաւ, որովհետեւ ուրբաթ էր՝ այսինքն շաբաթից առաջի օրը.

43 Եկաւ Արիմաթացի Յովսէփը՝ մի երեւելի խորհրդական, որ ինքն էլ Աստուծոյ արքայութեան սպասում էր. Համարձակելով մտաւ Պիղատոսի մօտ, եւ խնդրեց Յիսուսի մարմինը։

44 Եւ Պիղատոսը զարմացաւ, թէ արդէն մեռել է. Եւ հարիւրապետին իրան մօտ կանչեց, նորան հարցրեց եւ ասեց, թէ Շատո՞նց է որ մեռաւ։

45 Եւ հարիւրապետիցը տեղեկանալով, մարմինը Յովսէփին շնորհեց։

46 Եւ Յովսէփը կտաւ առաւ եւ նորան իջեցրեց կտաւով պատեց, եւ նորան մի գերեզմանի մէջ դրաւ, որ փորուած էր քարից. Եւ մի քար թաւալեց գերեզմանի դռանը։

47 Եւ Մարիամ Մագդաղենացին եւ Յովսէսի մայր Մարիամն էլ տեսան այն տեղը, ուր որ նա դրուեցաւ։

<< ← Prev Top Next → >>