Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Արդ ի՞նչ ասենք, թէ մեր Աբրահամ հայրը գտաւ մարմնի կողմանէ։

2 Որովհետեւ եթէ Աբրահամը գործերով արդարացած լինէր՝ պարծանք կ’ունենար. Բայց ոչ թէ Աստուծոյ առաջին։

3 Որովհետեւ գիրքն ի՞նչ է ասում. Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ արդարութիւն համարուեցաւ նորան։

4 Բայց նորան՝ որ գործք է անում, վարձքը չէ համարվում շնորհքի պէս, այլ պարտքի պէս։

5 Բայց նորան՝ որ գործք չէ անում այլ հաւատում է նորան, որ ամբարշտին արդարացնում է, նորա հաւատքը համարվում է արդարութիւն։

6 Ինչպէս որ Դաւիթն էլ այն մարդի երանութիւնն է ասում, որին Աստուած արդարութիւն է համարում առանց գործերի։

7 Երանի նորանց՝ որոնց անօրէնութիւնները թողուեցան, եւ որոնց մեղքերը ծածկուեցան։

8 Երանի է այն մարդին, որին Տէրը մեղք չի համարիլ։

9 Արդ այս երանութիւնը՝ թլփատութեան վերա՞յ է՝ կամ թէ անթլփատութեան վերայ էլ է. Որովհետեւ ասում ենք՝ թէ Աբրահամի հաւատքն արդարութիւն համարուեցաւ։

10 Արդ ի՞նչպէս համարուեցաւ. Երբոր թլփատութիւնո՞ւմ էր՝ թէ անթլփատութիւնումը. Ոչ թէ թլփատութիւնում այլ անթլփատութիւնում։

11 Եւ թլփատութեան նշանն առաւ իբրեւ արդարութեան կնիք այն հաւատքի որ անթլփատութիւնումն էր, որ նա հայր լինի այն ամեն հաւատացեալների՝ որ անթլփատութիւնիցն են՝ որ նորանց էլ համարուի արդարութիւնը։

12 Եւ թլփատութեան հայր համարուի ոչ միայն նորանց՝ որ թլփատութիւնիցն են, այլ նորանց էլ՝ որ այն հաւատքի հետքովն են գնում, որ մեր հայր Աբրահամն անթլփատութիւնումն ունէր։

13 Որովհետեւ ոչ թէ օրէնքովը եղաւ Աբրահամին կամ նորա զաւակին այն խոստմունքը թէ նա աշխարհքի ժառանգն է, այլ հաւատքի արդարութիւնիցը։

14 Որովհետեւ եթէ օրէնքից լինողներն են ժառանգ, ապա հաւատքն ունայն էր՝ եւ խոստմունքը կ’խափանուէր։

15 Որովհետեւ օրէնքը բարկութիւն է գործում. Որովհետեւ ուր օրէնք չ’կայ՝ օրինազանցութիւն էլ չ’կայ։

16 Սորա համար հաւատքիցն է, որ շնորհքով լինի. որ խոստմունքը հաստատ լինի ամեն զաւակի համար, ոչ միայն օրէնքիցը լինողի համար, այլ նորա համար էլ որ Աբրահամի հաւատքիցն է, որ մեր ամենի հայրն է։

17 Ինչպէս որ էլ գրուած է, թէ Շատ ազգերի հայր արի քեզ Աստուծոյ առաջին, որին հաւատաց, որ մեռելներին կենդանի է անում՝ եւ չ’լինող բաները լինողի պէս է կանչում։

18 Որ առանց յոյսի՝ յոյսով հաւատաց՝ թէ շատ ազգերի հայր կ’լինի. Ինչպէս ասուեցաւ՝ թէ Այնպէս պիտի լինի քո զաւակը։

19 Եւ չ’տկարացաւ հաւատքով, այսինքն մտիկ չ’արաւ իր մարմնին որ արդէն մեռած էր, ինքը իբրեւ հարիւրամեայ լինելով, եւ ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։

20 Եւ Աստուծոյ խոստմունքի համար չ’երկմտեց անհաւատութիւնով, այլ զօրացաւ հաւատքով, եւ Աստուծուն փառք տուաւ։

21 Եւ իր մտքումը համոզուած էր, թէ նա որ խոստացաւ, կարող է եւ անել։

22 Նորա համար էլ արդարութիւն համարուեցաւ նորան։

23 Բայց ոչ միայն նորա համար գրուեցաւ թէ նորան համարուեցաւ արդարութիւն.

24 Այլ մեզ համար էլ, որ մեզ պիտի համարուի, որ հաւատում ենք նորան՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին յարութիւն տուաւ մեռելներից.

25 Որ մատնուեցաւ մեր յանցանքների համար. Եւ յարութիւն առաւ մեզ արդարացնելու համար։

<< ← Prev Top Next → >>