Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Կամ չ’գիտէ՞ք, եղբարք, (որովհետեւ օրէնք գիտացողների հետ եմ խօսում) որ օրէնքը մարդի վերայ տիրում է՝ քանի որ նա կենդանի է։

2 Որովհետեւ մարդ ունեցող կնիկը՝ իր կենդանի մարդի հետ կապուած է օրէնքով. Բայց եթէ մարդը մեռնի՝ մարդի օրէնքիցն արձակուած է։

3 Ուրեմն՝ քանի որ մարդը կենդանի է՝ նա շնացող է կոչվում, եթէ ուրիշ մարդի գնայ. Բայց եթէ մարդը մեռնի, օրէնքիցն ազատ է՝ որ շնացող չ’լինի եթէ ուրիշ մարդի գնայ։

4 Այսպէս էլ, եղբարք, դուք Քրիստոսի մարմնովը մեռաք օրէնքին՝ որ ուրիշի լինիք՝ նորան որ մեռելների միջից յարութիւն է առել, որ պտուղ բերենք Աստուծուն։

5 Որովհետեւ քանի որ մարմնով էինք, մեղքերի կիրքերը՝ որ օրէնքովն էին՝ զօրանում էին մեր անդամներումը, որ մենք պտուղ բերենք մահին։

6 Բայց հիմա արձակուեցանք օրէնքիցը մեռնելով նորան՝ որով որ բռնուած էինք, որպէս զի հոգու նորոգութիւնովը ծառայենք՝ եւ ոչ թէ գրի հնութիւնովը։

7 Արդ ի՞նչ ասենք. Օրէնքը մե՞ղք է. Քաւ լիցի. բայց ես մեղքը չէի գիտենալ՝ եթէ ոչ օրէնքով. Եւ ցանկութիւնը չէի ճանաչել՝ եթէ օրէնքը չէր ասել՝ Մի ցանկանար։

8 Մեղքը առիթ առնելով պատուիրանքովը, ինձանում ամեն ցանկութիւն գործեց. որովհետեւ առանց օրէնքի մեղքը մեռած է։

9 Եւ ես առանց օրէնքի մի ժամանակ կենդանի էի. Բայց երբոր պատուիրանքը եկաւ, մեղքը կենդանացաւ։

10 Իսկ ես մեռայ, եւ այն պատուիրանքն՝ որ կեանքի համար էր, ինձ մահի պատճառ եղաւ։

11 Որովհետեւ մեղքը առիթ առած պատուիրանքովը՝ խաբեց ինձ եւ նորանով սպանեց։

12 Ուրեմն՝ օրէնքը սուրբ է՝ եւ պատուիրանքն էլ սուրբ եւ արդար եւ բարի։

13 Ապա բարի՞ն ինձ մահ եղաւ. Քաւ լիցի. Այլ մեղքը. Որ մեղքն երեւի որ բարիովն ինձ մահ գործեց. Որ մեղքն աւելի եւս մեղաւոր լինի պատուիրանքի ձեռովը։

14 Որովհետեւ գիտենք՝ որ օրէնքը հոգեւոր է. Բայց ես եմ մարմնաւոր՝ մեղքի տակ ծախուած։

15 Որովհետեւ ինչ որ գործում եմ չ’գիտեմ. Որովհետեւ ոչ թէ ինչ որ կամենում եմ՝ այն եմ գործում. Այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում։

16 Եւ եթէ ինչ որ չեմ կամենում՝ այն եմ գործում, օրէնքի համար վկայում եմ՝ թէ բարի է։

17 Արդ ուրեմն ոչ թէ ես եմ գործում այն, այլ ինձանում բնակուած մեղքը։

18 Որովհետեւ գիտեմ որ ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չէ բնակվում. Քանզի կամենալն կայ իմ մօտը. Բայց բարին անելը չեմ գտնում։

19 Քանզի ոչ թէ բարին՝ որ կամենում եմ, անում եմ. Այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում։

20 Ուրեմն եթէ այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. Էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակուած մեղքը։

21 Ուրեմն գտնում եմ այդ օրէնքը՝ որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մօտը կայ։

22 Որովհետեւ ես հաւանում եմ Աստուծոյ օրէնքին՝ ներսի մարդովը։

23 Բայց տեսնում եմ ուրիշ օրէնք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրէնքի դէմ պատերազմում է, եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրէնքովը՝ որ իմ անդամներումն է։

24 Ես ի՜նչ խեղճ մարդ եմ. Ո՞վ կ’ապրեցնէ ինձ այս մահի մարմնիցը։

25 Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստուծոյ օրէնքին, իսկ մարմնով մեղքի օրէնքին։

<< ← Prev Top Next → >>