Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Ճշմարիտն եմ ասում Քրիստոսումը՝ եւ սուտ չեմ ասում, իմ խղճմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով։

2 Որ մեծ տրտմութիւն է ինձ եւ անպակաս ցաւ իմ սրտին.

3 Որ կ’խնդրէի՝ ես ինքս նզովուած լինիլ Քրիստոսիցն իմ եղբայրների եւ մարմնաւոր ազգականների համար.

4 Որոնք Իսրայէլացի են. որոնցն է որդեգրութիւնը, եւ փառքը եւ ուխտերը, եւ օրինադրութիւնը եւ պաշտօնը եւ խոստումները.

5 Որոնց են հայրերը՝ եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանէ, որ է ամենի վերայ Աստուած, օրհնեալ յաւիտեանս. Ամէն։

6 Բայց ոչ իբր թէ Աստուծոյ խօսքը գետինն է ընկել. որովհետեւ ոչ թէ ամենքը որ Իսրայէլիցն են՝ նորանք են Իսրայէլը։

7 Եւ ոչ թէ նորանք որովհետեւ Աբրահամի սերունդ են, ամենքը որդիք են. այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչուի։

8 Այսինքն՝ ոչ թէ մարմնի որդիքն են Աստուծոյ որդիք. այլ խոստման որդիքն են սերունդ համարվում։

9 Որովհետեւ խոստման խօսքը սա է. Թէ Այս ժամանակումը կ’գամ եւ Սառային որդի կ’լինի։

10 Եւ ոչ միայն այսքան. Բայց Ռեբեկան էլ որ մէկից յղացաւ՝ մեր հայր Իսահակիցը.

11 Քանզի նորանք տակաւին չ’ծնուած, եւ մի բարի կամ չար բան էլ չ’գործած, որպէս զի ընտրութեան պէս Աստուծոյ նախասահմանութիւնը հաստատ մնայ,

12 Ոչ թէ գործերիցն՝ այլ կանչողիցը, ասուեցաւ նորան.

13 Թէ մեծը պիտի ծառայէ փոքրին. Ինչպէս գրուած է, Յակոբին սիրեցի, եւ Եսաւին ատեցի։

14 Հիմա ի՞նչ ասենք. մի՞թէ Աստուծոյ մօտ անիրաւութիւն կայ. Քաւ լիցի։

15 Որովհետեւ Մովսէսին ասում է. Կ’ողորմիմ ում որ կ’ողորմիմ, եւ կ’գթամ ում որ կ’գթամ։

16 Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, եւ ոչ էլ վազողիցը, այլ Աստուածանից որ ողորմում է։

17 Որովհետեւ գիրքն ասում է Փարաւօնին, թէ հէնց նորա համար գրգռեցի քեզ որ քեզանում ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունն ամեն երկրի մէջ պատմուի։

18 Ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է. Եւ ում կամենում է խստացնում է։

19 Ապա ինձ կ’ասես, Էլ ի՞նչու է մեղադրում. նորա կամքին ո՞վ հակառակ կ’կենայ։

20 Բայց դու ո՞վ ես, մարդ, որ Աստուծուն դէմ պատասխան ես տալիս. Մի՞թէ ստեղծուածը կ’ասէ իր Ստեղծողին՝ թէ Ինչո՞ւ այդպէս արիր ինձ։

21 Մի՞թէ բրուտը իշխանութիւն չ’ունի հողի վերայ, որ միեւնոյն զանգուածիցը շինէ մէկը պատիւի անօթ, եւ միւսը անարգութեան։

22 Եւ ի՞նչ եթէ Աստուած՝ կամենում էր ցոյց տալ բարկութիւնը եւ յայտնել իր զօրութիւնը, շատ երկայնմտութեամբ համբերեց բարկութեան անօթներին՝ որ կորուստի համար պատրաստուած էին.

23 Եւ որ յայտնի ցոյց տայ իր փառքի մեծութիւնը՝ ողորմութեան անօթների վերայ, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար.

24 Որ մեզ էլ կանչեց, ոչ թէ միայն Հրէաներից, այլ հեթանոսներից էլ.

25 Ինչպէս որ Ովսէէի գրքումն էլ ասում է. Այն որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կ’կանչեմ. Եւ չ’սիրուածը սիրուած.

26 Եւ կ’լինի որ այնտեղ որ ասուեցաւ նորանց՝ թէ դուք իմ ժողովուրդ չէք, այնտեղ նորանք կենդանի Աստուծոյ որդիք կ’կոչուին։

27 Եսայիան աղաղակում է Իսրայէլի համար. Թէեւ Իսրայէլի որդկանց համարը ծովի աւազին պէս շատ լինի, միայն մնացորդը կ’փրկուի։

28 Որովհետեւ մի կարճ եւ համառօտ բան կ’անէ Տէրը արդարութեամբ. Տէրը մի կարճ բան կ’անէ երկրի վերայ։

29 Եւ ինչպէս որ Եսայիան առաջուց ասեց. Եթէ Սաբաւովթ Տէրը մեզ համար սերունդ չէր թողել, մենք Սոդոմի պէս կ’լինէինք եւ Գոմորին կ’նմանէինք։

30 Արդ ի՞նչ ասենք. թէ հեթանոսները, որ արդարութեան ետեւից չէին գնում, արդարութեան հասան՝ այն արդարութեանն որ հաւատքիցն է։

31 Բայց Իսրայէլը որ գնում էր արդարութեան օրէնքի ետեւից, արդարութեան օրէնքին չ’հասաւ։

32 Ի՞նչու համար. Որովհետեւ ոչ թէ հաւատքիցը, այլ իբր օրէնքի գործերիցը ուզում էին արդարանալ. որովհետեւ գայթակղութեան քարի վերայ գլորուեցան։

33 Ինչպէս գրուած է. Ահա ես Սիօնի մէջ գայթակղութեան քար եւ գլորուելու վէմ եմ դնում. Եւ ամեն նորան հաւատացողը չի ամաչիլ։

<< ← Prev Top Next → >>