Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից. Եւ ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած։

2 Ուրեմն իշխանութեանը հակառակողը Աստուծոյ հրամանին է հակառակում. Եւ հակառակողներն իրանց անձերին դատաստան կ’ընդունին։

3 Որովհետեւ իշխանները բարի գործերի համար վախի պատճառ չեն, այլ չար գործերի. Կամենո՞ւմ ես որ իշխանութիւնիցը չ’վախենաս, բարին գործիր, եւ նորանից գովասանք կ’ընդունիս։

4 Որովհետեւ սպասաւոր է նա Աստուծոյ քեզ համար դէպի բարին. Ապա եթէ չարը գործես՝ վախեցիր. Որովհետեւ զուր տեղը սուրը չէ կրում. Որովհետեւ նա սպասաւոր է Աստուծոյ՝ վրէժխնդիր բարկութիւն բերելու չարը գործողի համար։

5 Վասնորոյ պէտք է հնազանդ լինել՝ ոչ միայն բարկութեան համար, այլ խղճմտանքի համար էլ։

6 Սորա համար հարկ էլ էք վճարում. Որովհետեւ նորանք սպասաւորներ են Աստուծոյ որ իսկ այս բանին հոգ են տանում։

7 Ուրեմն ամենին վճարեցէք եղած պարտքը. Ում որ հարկ պարտ էք՝ հարկը, ում որ մաքս՝ մաքսը, ում որ վախ՝ վախը, ում որ պատիւ՝ պատիւը։

8 Ոչ ովի ոչինչ պարտական չ’մնաք՝ բացի իրար սիրելուց. որովհետեւ ընկերին սիրողը՝ օրէնքը կատարել է։

9 Վասն զի այն Մի շնարը, Մի սպանաները, Մի գողանարը, Մի սուտ վկայերը, եւ Մի ցանկանարը, եւ ուրիշ ինչ պատուիրանք էլ որ կայ, այս խօսքումն է բովանդակվում, Քո ընկերը սիրիր քո անձի պէս։

10 Սէրն իր ընկերին չար չի անիլ. Ուրեմն օրէնքի լրումը սէրն է։

11 Եւ այս արէք իմանալով ժամանակը. Որ ժամ է արդէն քնիցն զարթնել. Որովհետեւ հիմա մեզ աւելի մօտ է փրկութիւնը՝ քան թէ այն ժամանակ՝ որ հաւատացինք։

12 Գիշերն անցաւ գնաց, եւ ցերեկը մօտեցել է. ուրեմն դէն գցենք խաւարի գործերը, եւ հագնենք լոյսի զէնքերը։

13 Ինչպէս ցերեկումը՝ պարկեշտութեամբ ման գանք. ոչ թէ անառակութիւններով եւ արբեցութիւններով եւ խառն անկողիններով եւ պղծութիւններով, ոչ հակառակութիւնով եւ ոչ նախանձով։

14 Բայց Տէր Յիսուս Քրիստոսին հագէք. եւ մարմնի համար խնամք մի տանիք դէպի ցանկութիւն։

<< ← Prev Top Next → >>