Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

1 Բայց այն բաների համար՝ որ ինձ գրեցիք, ասում եմ թէ Լաւ է մարդիս որ կնկայ չ’մօտենայ։

2 Սակայն պոռնկութեան պատճառով՝ թող ամեն մարդ իր կինն ունենայ. Եւ ամեն մէկ կին թող իր մարդն ունենայ։

3 Մարդը թող իր կնկայ պարտքը վճարէ. Եւ այնպէս էլ կինն իր մարդին։

4 Կինն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ մարդը. Այնպէս էլ մարդն իր մարմնի վերայ իշխանութիւն չ’ունի, այլ կինը։

5 Իրար մի զրկէք. Բայց միայն իրար հետ միաբանուելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահութեան եւ՝՝ աղօթքի պարապուիք. Եւ դարձեալ մէկտեղ դարձէք, որ սատանան չ’փորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան պատճառովը.

6 Բայց այս թոյլ տալով եմ ասում, եւ ոչ թէ հրամանով։

7 Որովհետեւ կամենում եմ՝ որ ամեն մարդ ինձ պէս լինէր. բայց ամեն մարդ իր յատուկ շնորհքն ունի Աստուածանից. Մէկն այսպէս եւ միւսն այնպէս։

8 Սակայն ամուրիներին եւ որբեւայրիներին ասում եմ, թէ Լաւ է նորանց համար՝ որ ինձ պէս մնան։

9 Ապա եթէ ժուժկալութիւն չ’ունին, թող ամուսնանան. Որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ, քան թէ վառուիլ։

10 Բայց ամուսնացածներին պատուիրում եմ, ոչ թէ ես՝. Այլ Տէրը, որ կինը չ’բաժանուի իր մարդիցը։

11 Ապա եթէ բաժանուի էլ, թող առանց ամուսնանալու մնայ՝ կամ իր մարդին հետ հաշտուի. Եւ որ մարդն էլ կինը չ’թողէ։

12 Բայց ուրիշներին ես եմ ասում, ոչ թէ Տէրը. Եթէ մի եղբայր անհաւատ կին ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չ’թողէ։

13 Եւ մի կին՝ որ անհաւատ մարդ ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չ’թողէ։

14 Որովհետեւ անհաւատ մարդը սրբուած է կնկանովը, եւ անհաւատ կինը սրբուած է մարդովը. ապա թէ ոչ՝ ձեր որդիքը պիղծ կ’լինէին. Բայց հիմա սուրբ են։

15 Բայց եթէ անհաւատը բաժանվում է, թող բաժանուի. Այսպիսի բաների մէջ մի եղբայր կամ քոյր գերի եղած չէ. Աստուած մեզ կանչեց խաղաղութեան մէջ։

16 Որովհետեւ ի՞նչ գիտես, կին, գուցէ քո մարդը կ’ապրեցնես. Կամ ի՞նչ գիտես, մարդ, գուցէ քո կինը կ’ապրեցնես.

17 Միայն թէ ամեն մէկին ինչպէս Տէրը բաժին է տուել. Ամեն մէկն ինչպէս Աստուած կանչեց նորան, այնպէս գնայ. Եւ ես այնպէս եմ ամեն եկեղցիներումը պատուէր տալիս։

18 Մէկը թլփատո՞ւած կանչուեցաւ, թող անթլփատ չ’ձեւանայ. Մէկը անթլփատութիւնո՞ւմ կանչուեցաւ՝ թող չ’թլփատուի.

19 Թլփատութիւնն ոչինչ է, եւ անթլփատութիւնն ոչինչ. այլ Աստուծոյ պատուիրանքների պահելը։

20 Ամեն մէկն՝ որ կոչումի մէջ որ կանչուեցաւ, նորանում կենայ։

21 Ծառա՞յ կանչուեցար, հոգս մի անիր. Բայց եթէ կարենաս ազատ էլ լինել՝ աւելի նա գործածիր։

22 Որովհետեւ Տէրով կանչուած ծառան՝ Տիրոջ ազատն է. Այնպէս էլ ազատ կանչուածը Քրիստոսի ծառայ է;

23 Մեծ գնով գնուեցաք՝ մարդկանց ծառայ մի լինիք։

24 Ամեն մէկն ինչ կոչումի մէջ որ կանչուեցաւ, եղբարք, թող նորանում մնայ Աստուծոյ առաջին։

25 Բայց կոյսերի համար հրաման չ’ունիմ Տէրիցը. Միայն խրատ եմ տալիս ինչպէս Տէրիցը ողորմութիւն գտած՝ հաւատարիմ լինելու համար։

26 Արդ ես համարում եմ թէ այսպէս լաւ է ներկայ նեղութեան պատճառով, որ լաւ է մարդին՝ այնպէս լինել։

27 Կնկայ հետ կապուա՞ծ ես՝ մի աշխատիր արձակուելու. Կնկանից արձակուա՞ծ ես՝ կին մի որոնիր։

28 Բայց եթէ ամուսնանաս, չ’մեղանչեցիր. Եւ եթէ մի կոյս ամուսնանայ, չ’մեղանչեց. Միայն թէ այնպիսիները մարմնի նեղութիւն կ’ունենան. Իսկ ես խնայում եմ ձեզ։

29 Բայց սա եմ ասում, եղբարք, թէ ժամանակս կարճ է այսուհետեւ, որ կին ունեցողներն էլ չ’ունեցողների պէս լինէին.

30 Եւ լաց լինողներն չ’լացողների պէս. Եւ ուրախացողները չ’ուրախացողների, եւ ծախու առնողները չ’ունեցողների պէս.

31 Եւ այս աշխարհքը գործածողները չար կերպով չ’գործածողների պէս. Որովհետեւ այս աշխարհի կերպարանքն անցնում է։

32 Բայց կամենում եմ որ դուք առանց հոգսի լինիք. Չ’ամուսնացողը Տիրոջ բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի Տիրոջը։

33 Բայց ամուսնացածը աշխարհի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի կնկանը։

34 Եւ իրարից տարբեր են կինը եւ կոյսը. Չ’ամուսնացած կոյսը Տիրոջ բաների համար է հոգս անում՝ որ սուրբ լինի մարմնով եւ հոգով, իսկ ամուսնացած կինը աշխարհքի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի մարդին։

35 Միայն թէ՝ սա ես ձեր շահի համար եմ ասում. Եւ ոչ թէ որ ձեզ համար որոգայթ գցեմ. Այլ պարկեշտութեան համար՝ եւ առանց արգելքի Տիրոջը ծառայելու համար։

36 Բայց եթէ մէկն ամօթ համարէ իր կոյսի համար՝ թէ չափահասութիւնից անցել է, եւ այնպէս պէտք է լինել, ինչ որ կամենում է թող անէ. Չէ մեղանչում. Թող ամուսնանան։

37 Բայց նա՝ որ իր սրտի մէջ հաստատ է՝ եւ պէտք էլ չունի, նա իր կամքի վերայ իշխանութիւն ունի, եւ նա վճռեց իր սրտումն՝ որ իր կոյսը պահէ, նա լաւ է անում։

38 Նոյնպէս եւ նա՝ որ իր կոյսը մարդի է տալիս, լաւ է անում, եւ նա՝ որ մարդի չէ տալիս, աւելի լաւ է անում։

39 Կինը կապուած է օրէնքով քանի ժամանակ որ նորա մարդը կենդանի է. Բայց եթէ նորա մարդը ննջէ, ազատ է ում հետ որ կամենայ ամուսնանալու, միայն թէ Տէրով։

40 Բայց էլ աւելի երանելի է թէ որ այնպէս կենայ՝ իմ խրատի պէս. այսպէս եմ համարում, թէ ես էլ ունիմ Աստուծոյ Հոգին։

<< ← Prev Top Next → >>