Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

1 Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ՝ Աստուծոյ կամքովը, եւ Տիմոթէոս եղբայրը. Աստուծոյ եկեղեցուն որ Կորնթոսումն է՝ ամեն սուրբերի հետ որ բոլոր Աքայիայումն են.

2 Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն՝ Աստուած մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։

3 Օրհնեալ լինի Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, գթութիւնների Հայրը եւ ամեն մխիթարութեան Աստուածը,

4 Որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնումը, որ մենք կարող լինենք մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են՝ այն մխիթարութիւնովն որով մենք Աստուածանից մխիթարվում ենք։

5 Որովհետեւ ինչպէս Քրիստոսի չարչարանքներն աւելանում են մեզանում, այնպէս էլ Քրիստոսի ձեռովը շատանում է մեր մխիթարութիւնը։

6 Եւ եթէ նեղութիւն ենք քաշում, այն ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է. Որ յաջողվում է այն չարչարանքների համբերութիւնովը, որ մենք էլ չարչարվում ենք. Եւ եթէ մխիթարվում ենք, այն ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։

7 Եւ մեր յոյսը ձեզ համար հաստատ է. որովհետեւ գիտենք թէ ինչպէս չարչարանքներին մասնակից էք, այնպէս էլ մխիթարութեանը։

8 Վասնզի չենք կամենում, եղբարք, որ դուք չ’գիտենաք այն նեղութիւնն որ Ասիայումը մեզ եղաւ. Որ մեր կարողութիւնիցն աւելի ծանրաբեռնուեցանք. Մինչեւ որ մեր կեանքի յոյսն էլ կտրել էինք։

9 Բայց հէնց մենք ինքներս մեզ վերայ մահուան վճիռն ունէինք. որպէս զի մեր անձերի վերայ յոյս չ’դնենք, այլ Աստուծոյ վերայ որ մեռելներին յարուցանում է։

10 Որ այնպիսի մահից մեզ փրկեց եւ փրկում էլ է.

11 Որին յոյս ունինք՝ թէ տակաւին կ’փրկէ էլ ձեր մեզ համար արած աղօթքի օգնականութեամբը որ շատ մարդկանցից մեզ եղած շնորհքի համար շատերի ձեռովը գոհութիւն մատուցանուի մեզ համար։

12 Որովհետեւ մեր պարծանքը սա է՝ մեր խղճմտանքի վկայութիւնը, որ սրբութիւնով եւ Աստուծոյ պարզութիւնովը եւ ոչ թէ մարմնական իմաստութինով, այլ Աստուծոյ շնորհքովը վարուեցանք աշխարհքի մէջ, եւ էլ աւելի դէպի ձեզ։

13 Վասնզի ուրիշ բաներ չենք գրում ձեզ, այլ միայն նա որ կարդում էք կամ հէնց ճանաչում էք. Եւ յոյս ունիմ թէ մինչեւ վերջն էլ կ’ճանաչէք։

14 Ինչպէս էլ փոքր ի շատէ ճանաչեցիք մեզ. որովհետեւ ձեր պարծանքն ենք. ինչպէս դուք էլ մերը՝ Տէր Յիսուսի օրումը։

15 Եւ այս վստահութիւնովը կամենում էի առաջ ձեզ մօտ գալ, որ դուք երկրորդ շնորհք ընդունիք.

16 Եւ ձեզանից գնալ Մակեդոնիա. Եւ դարձեալ Մակեդոնիայից ձեզ մօտ գալ, եւ ձեզանից ճանապարհ գցուիլ դէպի Հրէաստան։

17 Արդ եթէ այս միտքն արի՝ մի՞թէ թեթեւամտութիւն գործածեցի. Եւ կամ թէ այն որ խորհում եմ մարմնի՞ կերպով եմ խորհում. Որ իմ կողմանէ այոն այո լինի, եւ ոչը՝ ոչ։

18 Եւ Աստուած հաւատարիմ է, որ մեր խօսքը դէպի ձեզ այո եւ ոչ չ’եղաւ։

19 Որովհետեւ Աստուծոյ Որդին Յիսուս Քրիստոսը, որ մեզանով ձեր մէջ քարոզուեցաւ, ինձանով եւ Սիղուանոսով եւ Տիմոթէոսով, այո եւ ոչ չ’եղաւ. այլ այո եղաւ նորանում։

20 Որովհետեւ որքան Աստուծոյ խոստմունքներ որ կան՝ նորանում է այոն, եւ նորանում է ամենը Աստուծոյ փառքի համար մեզանով։

21 Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսումը հաստատողը եւ մեզ օծողը Աստուած է.

22 Որ մեզ կնքեց էլ. եւ Հոգու գրաւը մեր սրտերի մէջ տուաւ։

23 Բայց ես Աստուծուն վկայ եմ կանչում իմ անձի վերայ. որ ձեզ խնայելու համար միւսանգամ չ’եկայ Կորնթոս.

24 Ոչ թէ ձեր հաւատքի վերայ տիրապետում ենք՝ այլ ձեր ուրախութեանը գործընկեր ենք, որովհետեւ դուք հաւատքով հաստատ կանգնած էք։

<< Prev Top Next → >>