Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

1 Բայց ես այս որոշեցի ինձանում որ դարձեալ տրտմութիւնով չ’գամ ձեզ մօտ։

2 Որովհետեւ եթէ ես ձեզ տրտմեցնեմ, էլ ո՞վ է ինձ ուրախացնողը եթէ ոչ ինձանից տրտմողը։

3 Եւ հէնց այս գրեցի ձեզ, որ մի գուցէ ես եկած ժամանակը տրտմութիւն քաշեմ նորանցից որոնցից պէտք էր ինձ ուրախ լինիլ, վստահ լինելով ձեր ամենի վերայ, որ իմ ուրախութիւնն ձեր ամենինն է։

4 Որովհետեւ շատ նեղութիւնից սրտիս տագնապից գրեցի ձեզ շատ արտասուքով. ոչ թէ՝ որ տրտմիք, այլ որ իմ սէրը գիտենաք, որն ես առատօրէն ունիմ ձեզ վերայ։

5 Ապա եթէ մէկը տրտմեցրել է, ոչ թէ ինձ է տրտմեցրել, այլ փոքր ‘ի շատէ, որ չ’ծանրացնեմ՝ ձեզ ամենիդ։

6 Բաւական է այնպիսի մարդին համար այն խրատը, որ շատերիցը եղաւ։

7 Այսուհետեւ ընդհակառակը՝ աւելի ներեցէք, եւ մխիթարեցէք. Մի գուցէ շատ սաստիկ տրտմութիւնից այնպիսին խեղդուի։

8 Սորա համար աղաչում եմ ձեզ, որ սէրը հաստատէք նորա վերայ։

9 Որովհետեւ նորա համար գրեցի էլ ձեզ, որ ձեզ փորձով գիտենամ, թէ արդեօք ամեն բանի մէջ հնազա՞նդ էք։

10 Բայց եթէ դուք մէկին մի բան ներէք, ես էլ. Որովհետեւ ես էլ եթէ մի բան ներեմ, որին որ ներում եմ՝ ձեզ համար է Քրիստոսի առաջին։

11 Որ սատանան մեզ զրկանք չ’անէ. Որ նորա խորհուրդներին անտեղեակ չենք։

12 Բայց երբոր ես հասայ Տրովադա Քրիստոսի աւետարանի համար, եւ դուռն ինձ համար բաց էր Տէրով,

13 Իմ հոգու մէջ հանգստութիւն չ’ունէի. Որ իմ Տիտոս եղբօրն այնտեղ չ’գտայ. Այլ նորանցից հրաժարելով գնացի Մակեդոնիա։

14 Բայց շնորհակալութիւն Աստուծուն՝ որ ամեն ժամանակ մեզ յաղթող է անում Քրիստոսումը եւ իր գիտութեան հոտը մեզանով յայտնվում է ամենայն տեղ։

15 Որովհետեւ մենք Քրիստոսի անուշ հոտն ենք Աստուծոյ առաջին, փրկուածների մէջ եւ կորածների մէջ։

16 Ոմանց համար մահուայ հոտ դէպի մահ. Եւ ոմանց համար կեանքի հոտ դէպի կեանք. եւ այս բաների համար ո՞վ բաւական կ’լինի։

17 Որովհետեւ շատերին պէս չենք, որ Աստուծոյ խօսքը խարդախում են. այլ ինչպէս պարզութիւնից, ինչպէս Աստուածանից՝ Աստուծոյ առաջին խօսում ենք Քրիստոսում։

<< ← Prev Top Next → >>