Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

1 Եւ մենք գործակից լինելով նաեւ աղաչում ենք, որ դուք Աստուծոյ շնորհքը զուր տեղը չ’ընդունէք։

2 Որովհետեւ ասում է. Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, եւ փրկութեան օրումն օգնեցի քեզ. Ահա հիմա է ընդունելի ժամանակ. Ահա հիմա է փրկութեան օր։

3 Ոչ մի բանով ոչ մի գայթակղութիւն չենք տալիս, որ պաշտօնը չ’նախատուի.

4 Այլ ամեն բանի մէջ մեր անձերը ընծայում ենք ինչպէս Աստուծոյ պաշտօնեաներ՝ շատ համբերութիւնով նեղութիւններում, վիշտերում, չարչարանքներում,

5 Ծեծերում, բանտերում, խռովութիւններում, աշխատանքներում, հսկմունքներում, ծոմերում,

6 Սրբութիւնով, գիտութիւնով, երկայնմտութիւնով, քաղցրութիւնով, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով,

7 Ճշմարտութեան խօսքով, Աստուծոյ զօրութիւնով, արդարութեան զէնքերովը աջ կողմից եւ ձախ կողմից.

8 Փառքով եւ անարգանքով, պարսաւանքով եւ գովասանքով, ինչպէս մոլորեցնողներ՝ բայց ճշմարիտներ.

9 Ինչպէս չ’ճանաչուածներ, բայց լաւ ճանաչուածներ. Ինչպէս մեռածներ, բայց ահա կենդանի ենք. Ինչպէս պատժուածներ, բայց չ’սպանուածներ,

10 Ինչպէս տրտմածներ, բայց միշտ ուրախներ. Ինչպէս աղքատներ, բայց շատերին հարստացնողներ. Ինչպէս թէ ոչինչ չ’ունեցողներ, բայց ամեն բան ունեցողներ։

11 Մեր բերանը բացուած է դէպի ձեզ, ով Կորնթացիներ, մեր սիրտը լայնացած է։

12 Դուք մեզանից նեղութիւն չ’ունիք, միայն թէ ձեր սրտերումն էք նեղվում։

13 Եւ մի եւ նոյն հատուցումը անելով, (ինչպէս թէ որդիների հետ եմ խօսում,) դուք էլ լայնացէք։

14 Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. Եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ։

15 Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. Կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։

16 Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ. որովհետեւ դուք կենդանի Աստուծոյ տաճարն էք. Ինչպէս Աստուած ասեց թէ Նորանցում կ’բնակուեմ, եւ նորանցում ման կ’գամ. Եւ նորանց Աստուած կ’լինեմ, եւ նորանք իմ ժողովուրդ։

17 Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։

18 Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը։

<< ← Prev Top Next → >>