Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

1 Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծութիւնիցը, սրբութիւնը կատարենք Աստուծոյ ահովը։

2 Տեղ արէք մեզ. Մենք ոչ ոքի վնաս չենք տուել, ոչ ոքին չենք փճացրել, ոչ ոքին չենք զրկել։

3 Ոչ թէ դատապարտելու համար եմ ասում. որովհետեւ առաջուց ասեցի, որ դուք մեր սրտերումն էք՝ ձեզ հետ միասին կենդանի լինելու եւ մեռնելու էլ։

4 Իմ համարձակութիւնը շատ է դէպի ձեզ. շատ է իմ պարծանքը ձեզ վերայ. մխիթարութիւնով լիքն եմ. Ուրախութիւնով աւելացած եմ մեր ամեն նեղութիւնումը։

5 Որովհետեւ երբոր հասանք Մակեդոնիա, մեր մարմինը ոչինչ հանգիստ չ’ունեցաւ, այլ ամեն բանի մէջ նեղվում էինք. դրսիցը կռիւներ՝ ներսիցն ահ ու վախ։

6 Բայց խոնարհներին մխիթարող Աստուածը մխիթարեց մեզ Տիտոսի գալովը.

7 Ոչ միայն նորա գալովը, այլ եւ այն մխիթարութիւնովը՝ որով նա ձեր միջումը մխիթարուել էր, երբոր նա պատմեց մեզ ձեր սրտի փափաքը՝ ձեր ողբալը՝ եւ ձեր ջերմեռանդութիւնը ինձ համար, մինչեւ որ ես աւելի եւս ուրախացայ.

8 Որ թէեւ տրտմեցրի ձեզ այն թղթովը՝ չեմ զղջում, թէ եւ զղջացած էլ էի, որովհետեւ տեսնում եմ որ այն թուղթը, թէեւ մի փոքր ժամանակ, ձեզ տրտմեցրեց։

9 Հիմա ուրախ եմ, ոչ թէ նորա համար որ տրտմեցիք՝ այլ որ տրտմեցիք ապաշխարութեան համար. Որ դուք Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք, որ մեզանից ոչ մի բանով չ’վնասուիք։

10 Որովհետեւ Աստուծոյ ուզած կերպով տրտմութիւնը, ապաշխարութիւն է գործում փրկութեան համար առանց զղջալու. բայց աշխարհքի տրտմութիւնը մահ է գործում։

11 Որովհետեւ ահա հէնց նա որ դուք Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք, որքան ջանք գործեց ձեզանում, նաեւ արդարացումն, նաեւ զայրոյթ, նաեւ վախ, նաեւ փափաք, նաեւ նախանձ, նաեւ վրէժխնդրութիւն. Ամեն բանով ցոյց տուիք ձեր անձերը, որ անմեղ էք այն բանումը։

12 Ուրեմն թէեւ գրեցի ձեզ՝ ոչ թէ զրկողի համար էր, եւ ոչ էլ զրկեալի համար այլ որ ձեր ջանքը՝ որ մեզ վերայ ունիք, յայտնի լինի ձեզ մօտ՝ Աստուծոյ առաջին։

13 Նորա համար մխիթարուած ենք ձեր մխիթարութեան համար. Եւ մանաւանդ աւելի ուրախացանք Տիտոսի ուրախութեան համար. որ նորա հոգին ձեր ամենիցը հանգիստ էր առած։

14 Որովհետեւ ինչ որ էլ ձեզ համար պարծեցայ նորա առաջին, չ’ամաչեցի. Այլ ինչպէս ամեն բան ճշմարտութիւնով խօսեցինք ձեզ հետ, այնպէս էլ մեր պարծանքը ճշմարիտ եղաւ Տիտոսի առաջին։

15 Եւ նորա սէրն էլ աւելի է ձեզ վերայ, երբոր յիշում է ձեր ամենի հնազանդութիւնը, թէ ինչպէս ահով եւ դողով ընդունեցիք նորան։

16 Արդ ուրախ եմ, որ ամեն բանի մէջ վստահութիւն ունիմ ձեզ վերայ։

<< ← Prev Top Next → >>