Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

1 Որովհետեւ սուրբերի համար լինելու պաշտօնի մասին, աւելորդ է ինձ ձեզ գրելը։

2 Վասնզի գիտեմ ձեր յօժարութիւնը, որով Մակեդոնացիների մէջ ձեզ համար պարծենում եմ. թէ Աքայեցիները հերուանից պատրաստ են, եւ ձեր նախանձը շատերին գրգռեց։

3 Եւ եղբայրներին ուղարկեցի, որ մեր ձեզ վերայ պարծենալն զուր չ’լինի այս մասին. Այլ ինչպէս ասել եմ, պատրաստուած լինիք։

4 Որ չ’լինի թէ՝ երբոր Մակեդոնացիներ ինձ հետ գան՝ եւ ձեզ անպատրաստ գտնեն, ամօթով լինենք մենք (որ չ’ասենք թէ՝ դուք,) այս պարծանքի վստահութեամբը։

5 Արդ հարկաւոր համարեցի եղբայրներին աղաչել, որ առաջ ձեզ մօտ գան, եւ առաջուց պատրաստեն ձեր առաջուց խոստացած օրհնութիւնը, որ պատրաստ լինի, այնպէս ինչպէս օրհնութիւն, եւ ոչ թէ ինչպէս ագահութիւն։

6 Որովհետեւ սա եմ ասում, թէ խնայելով սերմողը, խնայելով էլ կ’հնձէ. Եւ առատութեամբ սերմողը, առատութեամբ էլ կ’հնձէ։

7 Ամեն մէկն ինչպէս որ սրտի յօժարութիւն կայ, ոչ թէ տրտմութիւնով կամ հարկադրութիւնով. որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին։

8 Բայց Աստուած կարող է ամեն շնորհքներն աւելացնել ձեզանում. Որ ամեն բանի մէջ ամեն ժամանակ ամեն բաւականութիւն ունենալով ամեն բարի գործի համար աւելանաք։

9 Ինչպէս գրուած է. Փռեց՝ աղքատներին տուաւ. Նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։

10 Բայց նա՝ որ սերմ ցանողին սերմ է պարգեւում, եւ հաց՝ կերակուրի համար, նա կ’պարգեւէ եւ կ’շատացնէ ձեր սերմունքը, եւ կ’աճեցնէ ձեր արդարութեան պտուղը։

11 Ամեն բանի մէջ հարստացած ամեն լիութիւնով՝ որ մեզանով գոհութիւն է բերում Աստուծուն։

12 Որովհետեւ այս տուրքի պաշտօնը ոչ թէ միայն սուրբերի պակասութիւնն է լրացնում, այլ եւ շատերի գոհութիւնը շատացնում է Աստուծոյ համար։

13 Որ այս պաշտօնի փորձովն Աստուծուն փառաւորեն ձեր Քրիստոսի աւետարանին հնազանդ դաւանութեանը համար. Եւ այն առատ հաղորդութեան համար որ նորանց եւ ամենին լինում է.

14 Եւ նորանց աղօթքովը ձեզ համար, որ փափաքեն ձեզ Աստուծոյ այն առատ շնորհքի համար՝ որ ձեզանում է։

15 Եւ շնորհակալութիւն Աստուծուն նորա անպատմելի պարգեւի համար։

<< ← Prev Top Next → >>