Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

1 Պարծենալը յիրաւի օգուտ չէ բերում ինձ. Բայց կ’գամ Տիրոջ տեսիլքներին եւ յայտնութիւններին։

2 Մէկ մարդ գիտեմ Քրիստոսումը տասնեւչորս տարուց առաջ, թէ մարմնով էր՝ չ’գիտեմ, եւ թէ առանց մարմնի էր՝ չ’գիտեմ, Աստուած գիտէ. նա յափշտակուեցաւ մինչեւ երրորդ երկինքը։

3 Եւ գիտեմ այնպիսի մարդին թէ մարմնով՝ եւ թէ առանց մարմնի էր՝ չ’գիտեմ. Աստուած գիտէ.

4 Որ նա յափշտակուեցաւ դրախտի մէջ. Եւ անասելի բաներ լսեց՝ որ մարդի պէտք չէ նորանց խօսել։

5 Այնպիսուն համար կ’պարծենամ. բայց իմ անձի համար չեմ պարծենալ, բայց միայն իմ տակարութիւններովը։

6 Որովհետեւ եթէ կամենամ էլ պարծենալ անմիտ չեմ լինիլ. Որ ճշմարիտն եմ ասում. Բայց խնայում եմ, որ մի գուցէ մէկն ինձ համար աւելի բան համարէ, քան թէ այն՝ որ ինձանում տեսնում է կամ ինձանից լսում։

7 Եւ որ յայտնութիւնների առաւելութեամբը չ’հպարտանամ, մարմնիս համար խայթ տրուեցաւ ինձ՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծէ, որ չ’գոռոզանամ։

8 Սորա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նորան հեռացնէ ինձանից։

9 Եւ նա ինձ ասեց. Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. Արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կ’պարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում։

10 Վասնորոյ հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների, եւ նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տակարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ։

11 Անմիտ եղայ պարծենալովս. Դուք ինձ բռնադատեցիք. Որ պէտք էր ինձ վկայութիւն առնել ձեզանից. որովհետեւ ոչ մի բանով պակաս չ’եղայ քան թէ այն մեծամեծ առաքեալները, թէեւ ես ոչինչ եմ։

12 Բայց առաքեալի նշանները ձեր մէջ գործուեցան՝ ամեն համբերութիւնով, նշաններով եւ հրաշքներով եւ զօրութիւններով։

13 Որովհետեւ ի՞նչ է որ նորանով պակաս գտնուեցաք քան թէ ուրիշ եկեղեցիները. եթէ ոչ նորանով՝ որ ես ծանրութիւն չ’տուի ձեզ. ներեցէք ինձ այդ վնասը։

14 Ահա երրորդ անգամն է որ պատրաստ եմ ձեզ մօտ գալու, եւ ձեզ ծանրութիւն չեմ տալ. որովհետեւ ձեր բանը չեմ որոնում՝ այլ ձեզ. նորա համար որ ոչ թէ որդիքը հայրերի համար պէտք է գանձ հաւաքեն, այլ հայրերը որդկանց համար։

15 Բայց ես յօժարութեամբ ձեր անձերի համար ծախք կ’անեմ, եւ ծախք կ’լինիմ. թէեւ աւելի սիրելով ձեզ՝ ես քիչ սիրուիմ։

16 Բայց թող լինի. ես ծանրութիւն չ’եղայ ձեզ. Սակայն խորագէտ լինելով՝ վարդապետութեամբ բռնեցի ձեզ։

17 Մի՞թէ նորանց ձեռովը՝ որ ձեզ մօտ ուղարկեցի՝ մի բան քաշեցի ձեզանից։

18 Աղաչեցի Տիտոսին՝ եւ նորա հետ այն եղբօրն էլ ուղարկեցի, մի՞թէ Տիտոսը ձեզանից մի բան քաշեց. Չէ՞ որ մենք նոյն հոգով վարուեցանք. Չէ՞որ նոյն ճանապարհով գնացինք։

19 Դարձեալ կարծո՞ւմ էք թէ մենք խօսքով մեզ պաշտպանում ենք. Աստուծոյ առաջին Քրիստոսումը խօսում ենք. եւ ամեն բան, սիրելիներ, ձեր շինութեան համար է։

20 Որովհետեւ վախենում եմ, որ մի գուցէ իմ գալու ժամանակը ձեզ այնպէս չ’գտնեմ՝ ինչպէս կամենում եմ. եւ ես գտնուիմ ձեզ համար ինչպէս էլ դուք չէք կամենում. Որ չ’լինեն կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, գրգռութիւններ, չարախօսութիւններ, քսութիւններ, ամբարտաւանութիւններ, խռովութիւններ։

21 Որ մի գուցէ դարձեալ իմ գալու ժամանակ՝ իմ Աստուածն ինձ ցածացնէ ձեզ մօտ, եւ սուգ մտնեմ շատերի համար որ առաջուց մեղք գործեցին, եւ ապաշխարած չ’լինին այն պղծութեան եւ պոռնկութեան եւ գիճութեան համար՝ որ գործեցին։

<< ← Prev Top Next → >>