Աստվածաշունչը, ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐ, ղեկավար 1. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11103&pid=52&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԵՓԵՍԱՑԻՆԵՐ ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐ ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ

ղեկավար 1 2 3 4

1 Պօղոս եւ Տիմոթէոս՝ Յիսուս Քրիստոսի ծառաները. Ամեն սուրբերին Քրիստոս Յիսուսումը, որ Փիլիպպէումն են, եպիսկոպոսների եւ սարկաւագների հետ.

2 Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։

3 Գոհանում եմ իմ Աստուածանից ամեն ժամանակ որ ձեզ յիշում եմ,

4 Որ ամեն ժամանակ իմ ամեն աղաչանքներումը ձեր ամենի համար աղօթք եմ անում ուրախութիւնով.

5 Ձեր աւետարանին հաղորդ լինելու համար այն առաջի օրիցը մինչեւ հիմա։

6 Եւ հաստատ համոզուած եմ սորան, թէ նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կ’կատարէ էլ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը։

7 Ինչպէս որ պէտք է ինձ մտածել այս բանը ձեր ամենի համար. Որովհետեւ ձեզ իմ սրտի մէջ ունիմ իմ կապանքներումը, եւ աւետարանի ջատագովութեան եւ հաստատութեան ժամանակ. որ դուք ամենդ ինձ հետ շնորհքին հաղորդ եղաք։

8 Վասնզի Աստուած ինձ վկայ է, թէ ինչպէս ձեր ամենիդ փափաքում եմ Յիսուս Քրիստոսի գութովը.

9 Եւ սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւելի եւ աւելի հարստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով.

10 Որ դուք լաւագոյնն ընտրէք, որ մաքուր լինիք եւ առանց գայթակղութեան Քրիստոսի օրումը,

11 Արդարութեան պտուղներով լցուած՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը, Աստուծոյ փառքի եւ գովասանքի համար։

12 Կամենում եմ, եղբարք, որ գիտենաք, թէ ինչ բան որ իմ մասին եղաւ, աւելի աւետարանի յառաջադիմութեան համար յաջողուեցաւ։

13 Մինչեւ որ իմ կապանքները Քրիստոսումը յայտնի եղան բոլոր պալատին եւ ուրիշ ամենին էլ.

14 Եւ Տէրումը եղբայրներից շատերը իմ կապանքներովը քաջալերուած աւելի համարձակ եղան Աստուծոյ խօսքը առանց վախի խօսելու։

15 Ոմանք նախանձով եւ հակառակութեան պատճառով, եւ ոմանք էլ բարեյօժար մտքով քարոզում են Քրիստոսին։

16 Եւ ոմանք հակառակութիւնից են քարոզում Քրիստոսին, եւ ոչ թէ անկեղծ. կարծելով թէ իմ կապանքների վերայ նեղութիւն բերեն։

17 xԻսկ ոմանք սէրից. Գիտենալով որ Աւետարանի ջատագովութեան համար կանգնած եմ։

18 Բայց ի՞նչ. Ինչ կերպով էլ որ լինի, թէ պատճառանքով՝ եւ թէ ճշմարտութիւնով՝ Քրիստոսն է քարոզվում. Եւ սորա համար ուրախ եմ՝ եւ ուրախ էլ կ’լինիմ։

19 Վասնզի գիտեմ, թէ այս բանը վերջապէս ինձ փրկութեան պատճառ կ’լինի ձեր աղօթքովը՝ եւ Յիսուս Քրիստոսի Հոգու ձեռնտուութիւնովը։

20 Իմ ակնկալութեան եւ յոյսի համեմատ ոչ մի բանով ամօթ չեմ լինիլ, այլ բոլոր համարձակութիւնով ինչպէս ամեն ժամանակ, հիմա էլ Քրիստոսը փառաւորուի իմ մարմնումը, թէ կեանքով եւ թէ մահով։

21 Վասնզի ինձ համար կեանքը Քրիստոս է, եւ մեռնիլը՝ շահ։

22 Բայց եթէ մարմնի մէջ ապրիլը իմ գործիս պտուղ է բերում, էլ չ’գիտեմ՝ թէ ո՞րն ընտրեմ։

23 Երկու կողմից էլ նեղ տեղ եմ. Փափաքելով դուրս գալ եւ Քրիստոսի հետ լինել. Որ շատ աւելի լաւ է.

24 Բայց մարմնումը կենալը աւելի հարկաւոր է ձեզ համար։

25 Եւ հաստատ համոզուած սա գիտեմ. Որ կ’կենամ եւ կ’մնամ ձեր ամենի հետ, որ դուք զարգանաք եւ ուրախ լինիք հաւատքով։

26 Որ ձեր պարծանքը աւելի լինի Քրիստոս Յիսուսով ինձանով՝ իմ դարձեալ ձեզ մօտ գալու համար։

27 Միայն թէ Քրիստոսի աւետարանին վայելող կերպով գնացէք. Որ՝ թէ գամ եւ տեսնեմ ձեզ, եւ թէ հեռու լինիմ եւ լսեմ ձեր մասին, որ հաստատ էք մէկ հոգով եւ մէկ շունչով պատերազմիք աւետարանի հաւատքի համար։

28 Եւ ոչ մի բանով մի զարհուրիք հակառակորդներիցը, որ դա նորանց համար նշան է կորուստի, եւ ձեզ համար՝ փրկութեան։

29 Եւ ձեզ Աստուածանից այդ շնորհք եղաւ Քրիստոսի համար, ոչ միայն հաւատալ նորան, այլ նորա համար չարչարուիլ էլ։

30 Նոյն պատերազմն ունենալով՝ որ ինձանում տեսաք, եւ հիմա ինձանից լսում էք։

<< Prev Top Next → >>