Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ

ղեկավար 1 2 3 4 5

1 Վասն որոյ այլ եւս չ’համբերելով բարւոք երեւեցաւ մեզ, որ մենք մինակ մնանք Աթէնքումը։

2 Եւ ուղարկեցինք մեր Տիմոթէոս եղբայրը եւ Աստուծոյ ծառան եւ Քրիստոսի աւետարանին մէջ մեր գործակիցը, որ ձեզ հաստատէ եւ մխիթարէ ձեր հաւատքի համար,

3 Որ չ’սասանիք այս նեղութիւններումը, վասն զի դուք ինքներդ գիտէք, որ հէնց սորա համար կանգնած ենք։

4 Որովհետեւ երբոր էլ ձեզ մօտ էինք, կանխաւ ասում էինք ձեզ, թէ նեղութիւններ ենք կրելու. Ինչպէս որ եղաւ էլ, եւ իմացանք էլ։

5 Սորա համար ես էլ այլ եւս չ’համբերելով, ուղարկեցի որ ձեր հաւատքը գիտենամ, որ մի գուցէ փորձիչը ձեզ փորձեց եւ մեր աշխատանքը զուր լինի։

6 Բայց հիմա երբոր Տիմոթէոսը ձեզանից եկաւ մեզ մօտ, եւ ձեր հաւատքի եւ սէրի աւետիքը տուաւ մեզ, որ ամեն ժամանակ մեր բարի յիշատակը ձեր մտքումն ունիք, փափաքելով մեզ տեսնել՝ ինչպէս մենք էլ ձեզ,

7 Նորա համար, եղբարք, մխիթարուեցանք ձեզ վերայ այն մեր ամեն վիշտումը եւ նեղութիւնումը ձեր հաւատքի համար։

8 Որովհետեւ հիմա մենք կենդանի ենք, եթէ դուք հաստատ կենաք Տէրումը։

9 Վասնզի ի՞նչ գոհութիւն կարող ենք մատուցանել Աստուծուն ձեր մասին այն ամեն ուրախութեան համար, որով ուրախանում ենք ձեզ վերայ մեր Աստուծոյ առաջին,

10 Գիշեր եւ ցերեկ առաւել եւս աղաչում ենք, որ ձեր երեսը տեսնենք, եւ ձեր հաւատքի պակասութիւնը լրացնենք.

11 Բայց ինքն Աստուած եւ մեր Հայրը եւ մեր Տէրը Յիսուս Քրիստոս ուղղէ մեր ճանապարհը դէպի ձեզ։

12 Իսկ ձեզ աճեցնէ եւ աւելացնէ Տէրը սէրով դէպի իրար եւ դէպի ամենը, ինչպէս որ մենք էլ դէպի ձեզ։

13 Որ ձեր սրտերը հաստատուին անարատ սրբութիւնով Աստուծոյ եւ մեր Հօր առաջին՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսն իր ամեն սրբերովը գալու ժամանակումը։

<< ← Prev Top Next → >>