Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ

ղեկավար 1 2 3 4 5

1 Այսուհետեւ, եղբարք, աղաչում ենք ձեզ եւ յորդորում ենք Տէր Յիսուսումը, ինչպէս որ ընդունեցիք մեզանից, թէ ինչպէս պէտք է ձեզ գնալ եւ հաճոյ լինել Աստուծոյ, որ էլ աւելի յառաջանաք։

2 Վասնզի գիտէք թէ ինչպիսի պատուիրանքներ տուինք ձեզ Տէր Յիսուսումը։

3 Որովհետեւ սա է Աստուծոյ կամքը՝ ձեր սրբութիւնը. որ դուք ետ կենաք պոռնկութիւնից,

4 Եւ ձեզանից ամեն մէկը գիտենայ իր անօթը պահել սրբութեամբ եւ պատուով,

5 Ոչ թէ ցանկութեան կիրքով, ինչպէս հեթանոսներն էլ որ Աստուծուն չ’գիտեն։

6 Չ’լինի որ մէկը մի բանում չափիցն անցնէ եւ իր եղբօրը զրկէ. որովհետեւ Տէրն այդ բոլոր բաների համար վրէժխնդիր է. Ինչպէս առաջուց էլ ասեցինք ձեզ եւ վկայութիւն տուինք։

7 Որովհետեւ Աստուած մեզ չ’կանչեց պղծութեան մէջ, այլ սրբութեան մէջ։

8 Ուրեմն նա որ անարգում է, ոչ թէ մարդի է անարգում, այլ Աստուծուն, որ եւ տուաւ մեզ Սուրբ Հոգին։

9 Բայց եղբայրսիրութեան համար պէտք չ’ունիք մի բան գրել ձեզ. որովհետեւ դուք ինքներդ Աստուածանից սովորած էք իրար սիրելու.

10 Որ հէնց այդ էլ անում էք այն բոլոր եղբայրներին, որ ամբողջ Մակեդոնիայումն են. Եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, որ էլ աւելանաք,

11 Եւ ջանք անէք որ հանդարտ լինիք. Եւ ամեն մէկն իր գործը գործէ. եւ ձեր ձեռովն աշխատէք, ինչպէս որ պատուիրեցինք ձեզ, որ պարկեշտութիւնով վարուիք դրսինների հետ եւ ոչ մի բանով կարօտ չ’լինիք։

12 Չենք կամենում, եղբարք, որ տգէտ լինիք ննջեցեալների նկատմամբ. Որ չ’տրտմիք ինչպէս ուրիշները որ յոյս չ’ունին։

13 Որովհետեւ եթէ հաւատում ենք, որ Յիսուսը մեռաւ եւ յարութիւն առաւ, այնպէս էլ Աստուած ննջեցեալներին Յիսուսի ձեռով կ’բերէ նորա հետ։

14 Որովհետեւ սա ենք ասում ձեզ Տիրոջ խօսքովը, թէ մենք որ կենդանի մնացած ենք մինչեւ Տիրոջ գալը, ննջեցեալներիցը չենք առաջանալ։

15 Որովհետեւ ինքը Տէրը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստուծոյ փողով վայր կ’գայ երկնքիցը. Եւ Քրիստոսով մեռելներն առաջ յարութիւն կ’առնեն,

16 Եւ յետոյ մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մէկտեղ ամպերով օդի մէջ կ’յափշտակուինք Տիրոջը դիմաւորելու եւ այնպէս ամեն ժամանակ Տիրոջ հետ կ’լինինք։

17 Ուրեմն իրար մխիթարեցէք այս խօսքերովը։

<< ← Prev Top Next → >>