Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 1 ՏԻՄՈԹԷՈՍ

ղեկավար 1 2 3

1 Պօղոս եւ Սիղուանոս եւ Տիմոթէոս. Թեսաղոնիկեցիների եկեղեցուն Աստուած մեր Հօրումը եւ Տէր Յիսուս Քրիստոսումը.

2 Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։

3 Պարտենք ամեն ժամանակ Աստուածանից գոհանալ ձեզ համար, եղբարք, ինչպէս արժան է, որ ձեր հաւատքը խիստ մեծանում է, եւ ձեր ամեն մէկի սէրն աւելանում է իրար վերայ։

4 Այնպէս որ մենք ինքներս ձեզանով պարծենում ենք Աստուծոյ եկեղեցիներումը ձեր համբերութեան եւ հաւատքի համար ձեր բոլոր հալածանքներումը եւ նեղութիւններումը, որոնց դուք համբերում էք։

5 Որ դա Աստուծոյ արդար դատաստանի նշան է. Որ դուք արժանի լինիք Աստուծոյ արքայութեանը, որի համար էլ նեղութիւն էք քաշում,

6 Որ եթէ իրաւունք է Աստուծոյ առաջին ձեզ նեղացնողներին նեղութիւն հատուցանել.

7 Եւ ձեզ նեղուածներիդ հանգիստ մեզ հետ Տէր Յիսուսի երկնքից յայտնուելումը իր զօրութեան հրեշտակներովը։

8 Կրակի բոցով վրէժ առնելու նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին.

9 Որոնք պատիժ կ’կրեն յաւիտենական կորուստը Տիրոջ երեսիցը եւ նորա փառաւոր զօրութիւնիցը,

10 Երբոր կ’գայ, որ փառաւոր լինի իր սուրբերումը, եւ զարմանալի՝ բոլոր հաւատացեալներումը. (որովհետեւ մեր վկայութիւնը ձեզ վերայ հաւատացուեցաւ) այն օրումը։

11 Այս պատճառով էլ ամեն ժամանակ աղօթք ենք անում ձեզ համար որ մեր Աստուածը ձեզ արժանի անէ ձեր կոչումին եւ կատարէ բոլոր բարի հաճութիւնը, եւ հաւատքի գործը զօրութիւնով.

12 Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը փառաւորուի ձեզանում եւ դուք նորանում, մեր Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքի պէս։

<< Prev Top Next → >>