Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 1 ՏԻՄՈԹԷՈՍ

ղեկավար 1 2 3

1 Աղաչում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան եւ մեր նորա մօտ ժողովուելու համար.

2 Որ դուք շուտով չ’շարժուիք ձեր մտքիցը եւ չ’զարհուրիք ոչ հոգով, եւ ոչ խօսքով, եւ ոչ թղթով իբր թէ մեզանից գրուած, որպէս թէ Քրիստոսի օրն եկած հասած լինի։

3 Մէկը չ’խաբէ ձեզ ոչ մի կերպով. Որովհետեւ նա չի գալ եթէ առաջ չ’գայ ապստամբութիւնը, եւ յայտնուի անօրէնութեան մարդը՝ կորուստի որդին,

4 Այն հակառակորդը որ գոռոզացած է այն ամենի վերայ, որ Աստուած կամ Աստուծոյ պաշտօնեայ է անուանուած. Մինչեւ որ նա Աստուծոյ տաճարի մէջ (իբրեւ Աստուած) նստի, եւ իր անձը ցոյց տայ թէ Աստուած է։

5 Չէ՞ք յիշում, որ քանի որ ձեզ մօտ էի, այս բաներն ասում էի ձեզ։

6 Եւ հիմա գիտէք այն որ խափանում է, որ նա իր ժամանակին յայտնուի։

7 Որովհետեւ անօրէնութեան խորհուրդը արդէն զօրանում է. Միայն թէ մինչեւ որ մէջ տեղիցը վեր առնուի այժմ խափանողը։

8 Եւ այն ժամանակ կ’յայտնուի այն անօրէնը, որին Տէրը կ’սատակեցնէ իր բերանի հոգովը, եւ կ’խափանէ իր գալստեան յայտնութիւնովը։

9 Որի գալը սատանայի ներգործութիւնիցն է, ամեն զօրութիւնով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով.

10 Եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով կորուսեալների մէջ. Փոխանակ նորա որ ճշմարտութեան սէրը չ’ընդունեցին որ ապրեն, եւ նորա համար Աստուած մոլորութեան ներգործութիւն կ’ուղարկէ նորանց, որ հաւատան ստութեան.

11 Որ դատապարտուին ամենը որ չ’հաւատացին ճշմարտութեանը, բայց հաւանեցին անօրէնութեանը։

12 Իսկ մենք պարտ ենք ամեն ժամանակ Աստուածանից շնորհակալ լինել ձեզ համար Տէրիցը սիրուած եղբարք, որ Աստուած սկզբիցն ընտրեց ձեզ փրկութեան համար Հոգու սրբութեան եւ ճշմարիտ հաւատքի մէջ.

13 Որի մէջ կանչեց ձեզ մեր աւետարանովը մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքն ստանալու համար։

14 Ուրեմն, եղբարք, հաստատ կացէք, եւ պինդ բռնեցէք այն աւանդութիւնները, որ սովորեցիք՝ թէ խօսքով եւ թէ մեր թղթով։

15 Բայց ինքը մեր Տէր Յիսուս Քրիստոսը եւ մեր Աստուածը եւ Հայրը, որ սիրեց մեզ եւ յաւիտենական մխիթարութիւն տուաւ մեզ եւ բարի յոյս շնորհքով,

16 Նա մխիթարէ ձեր սրտերը եւ հաստատէ ձեզ ամեն բարի խօսքի եւ գործերի մէջ։

<< ← Prev Top Next → >>