Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 1 ՏԻՄՈԹԷՈՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 1 ՏԻՄՈԹԷՈՍ 2 ՏԻՄՈԹԷՈՍ

ղեկավար 1 2 3 4 5 6

1 Ճշմարիտ է այս խօսքը, եթէ մէկը եպիսկոպոսութեան է ցանկանում բարի գործի է ցանկանում։

2 Բայց եպիսկոպոսին պէտք է անարատ լինել, մէկ կնկան մարդ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, սովորեցնելու յարմար.

3 Ոչ գինեմոլ, ոչ զարկող, այլ հանդարտ, կռիւ չ’անող, ոչ արծաթասէր.

4 Իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներ ունենայ հնազանդութեան մէջ ամեն պարկեշտութիւնով.

5 (Բայց եթէ մէկն իր տանը վերակացու լինել չ’գիտենայ, ի՞նչպէս նա Աստուծոյ եկեղեցուն խնամք կ’տանի.)

6 Ոչ նորահաւատ որ չ’գոռոզանայ եւ սատանայի դատաստանն ընկնի։

7 Բայց պէտք է նորան, դրսիններիցը բարի վկայութիւն էլ ունենալ. Որ չ’ընկնի նախատինքի եւ սատանայի որոգայթի մէջ։

8 Այնպէս էլ սարկաւագները պէտք է ծանրաբարոյ լինեն. Ոչ երկու լեզուանի, ոչ գինու մոլի. Ոչ ամօթալից շահ սիրող.

9 Այլ հաւատքի խորհուրդը սուրբ խղճմտանքի մէջ ունեցող։

10 Եւ սորանք առաջ թող փորձուին, եւ յետոյ այն պաշտօնը մտնեն, եթէ անարատ լինեն։

11 Այնպէս էլ նորանց կանայքը պէտք է ծանրաբարոյ լինեն. Ոչ թէ չարախօս, այլ զգաստ, ամեն բանի մէջ հաւատարիմ։

12 Սարկաւագները մէկ կնկան մարդ լինին, իրանց որդկանցը եւ իրանց տներին բարի վերակացու։

13 Որովհետեւ պաշտօնը լաւ կատարողներն իրանց անձերի համար բարի աստիճան են շահում, եւ շատ համարձակութիւն՝ այն հաւատքումը որ Քրիստոս Յիսուսումն է։

14 Սա գրում եմ քեզ յուսալով որ շուտով քեզ մօտ գամ։

15 Իսկ եթէ ուշանամ, որ գիտենաս թէ ի՞նչպէս պէտք է Աստուծոյ տան մէջ վարուիլ. Որ է կենդանի Աստուծոյ եկեղեցի, սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։

16 Եւ յայտնապէս մեծ է Աստուածպաշտութեան խորհուրդը. Աստուած յայտնուեցաւ մարմնում, արդարացաւ Հոգով, երեւեցաւ հրեշտակներին, քարոզուեցաւ հեթանոսներին, հաւատացուեցաւ աշխարհքումը եւ վերացաւ փառքով։

<< ← Prev Top Next → >>