Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 1 ՏԻՄՈԹԷՈՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 1 ՏԻՄՈԹԷՈՍ 2 ՏԻՄՈԹԷՈՍ

ղեկավար 1 2 3 4 5 6

1 Եւ Հոգին յայտնի ասում է թէ յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների,

2 Ստախօսների կեղծաւորութեամբը, որոնց խղճմտանքը տաղուած է.

3 Որ ամուսնանալուց կ’արգիլեն, կ’հրաժարեն կերակուրներից որ Աստուած ստեղծեց հաւատացեալների եւ ճշմարտութիւնը ճանաչողների համար որ գոհութեամբ վայելեն։

4 Որովհետեւ Աստուծոյ բոլոր ստեղծուածները բարի են, եւ ոչ մի բան խոտան չէ. Երբոր գոհութիւնով ընդունուի։

5 Որովհետեւ սրբվում է Աստուծոյ խօսքովը եւ աղօթքով։

6 Եթէ այս բաները եղբայրներին խրատ տաս, Յիսուս Քրիստոսի բարի պաշտօնեայ կ’լինես, սնուած հաւատքի խօսքերովը, եւ այն բարի վարդապետութիւնովն, որին հետեւեցիր։

7 Եւ պիղծ ու պառաւական առասպելներիցը ետ կաց. Բայց վարժեցրու քո անձը աստուածպաշտութեան։

8 Որովհետեւ մարմնի վարժութիւնը քիչ բանի համար է օգտակար. բայց աստուածպաշտութիւնն ամեն բանի համար օգտակար է, ունենալով այժմեան եւ գալու կենաց խոստմունքը։

9 Ճշմարիտ է այս խօսքը եւ ամեն ընդունելութեան արժանի։

10 Որովհետեւ հէնց սորա համար էլ աշխատում ենք եւ նախատվում, որ յոյս ենք դրել կենդանի Աստուծոյ վերայ, որ Փրկիչ է ամեն մարդկանց, եւ մանաւանդ հաւատացեալներին։

11 Այս բաները պատուիրիր եւ սովորեցրու։

12 Ոչ ոք քո մանկութիւնը չ’անարգէ. այլ օրինակ եղիր հաւատացեալներին խօսքով, վարքով, սիրով, հաւատքով, սրբութիւնով,

13 Մինչեւ որ գամ՝ միտք դիր կարդալուն, յորդորմունքին եւ վարդապետութեանը։

14 Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար. որ քեզ տրուեցաւ մարգարէութիւնով երիցութեան ձեռնադրութեամբը։

15 Սորանք մտածիր, սորանցում կաց, որ քո յառաջադիմութիւնը ամենին յայտնի լինի։

16 Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. Որովհետեւ այդ անելով քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ։

<< ← Prev Top Next → >>