Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 1 ՏԻՄՈԹԷՈՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 1 ՏԻՄՈԹԷՈՍ 2 ՏԻՄՈԹԷՈՍ

ղեկավար 1 2 3 4 5 6

1 Ծերին սաստիկ մի յանդիմանիր, այլ յորդորիր ինչպէս հօր, երիտասարդներին եղբայրների պէս։

2 Պառաւներին մայրերի պէս, մատղաշ կանանցը՝ քոյրերի պէս բոլոր սրբութիւնով։

3 Որբեւայրիներին պատուիր՝ որ ճշմարիտ որբեւայրի են։

4 Բայց եթէ մէկ որբեւայրի որդիք եւ թոռներ ունենայ, թող առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սէր ցոյց տալ եւ փոխարէն հատուցանել ծնողներին. որովհետեւ սա բարի է եւ Աստուծոյ առաջին ընդունելի։

5 Իսկ նա որ ճշմարիտ որբեւայրի է եւ մինակ մնացած, նա յոյսը Աստուծոյ վերայ է դնում, եւ գիշեր եւ ցերեկ աղօթքին եւ աղաչանքին հետեւում։

6 Բայց փափկասէր որբեւայրին կենդանոյն մեռած է։

7 Եւ այս բաները պատուիրիր, որ անարատ լինեն։

8 Բայց եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է։

9 Որբեւայրի նա ընտրուի, որ վաթսուն տարուց պակաս չէ եւ մէկ մարդի կին եղած է.

10 Բարի գործերով վկայուած, եթէ երեխաներ է մեծացրել, հիւրեր ընդունել, սուրբերի ոտները լուացել, նեղացածներին ձեռնտու եղել, ամեն բարի գործերին հետեւել։

11 Բայց մատղաշ որբեւայրիներիցը ետ կաց. Որ երբոր ցանկութիւնով լցվում են՝ Քրիստոսի հակառակ՝ կամենում են ամուսնանալ.

12 Եւ դատապարտութիւն են ընդունում, որ առաջին հաւատքը դէն գցեցին։

13 Միանգամայն էլ ծոյլ են սովորում տուները ման գալով. Եւ ոչ թէ միայն ծոյլ այլ եւ շատախօս, եւ հետաքրքիր, եւ խօսում են ինչ որ պէտք չէ։

14 Կամենում եմ որ մատղաշ որբեւայրիներն ամուսնանան, որդիք ծնեն, տնաշէն լինեն. եւ հակառակողին ոչ մի պատճառ չ’տան հայհոյանք անելու։

15 Որովհետեւ արդէն մի քանիսը խոտորուեցան սատանայի ետեւիցը։

16 Եթէ մի հաւատացեալ մարդ կամ հաւատացեալ կին որբեւայրիներ ունենայ, նա թող նորանց խնամք տանէ. Եւ եկեղեցուն ծանրութիւն չ’լինի, որ ճշմարիտ որբեւայրիներին խնամք տանէ։

17 Լաւ վերակացութիւն անող երէցները թող երկուպատիկ պատիւի արժանի լինեն. Մանաւանդ նորանք որ խօսքով եւ վարդապետութիւնով են աշխատում։

18 Որովհետեւ գիրքն ասում է թէ Կալի մէջ աշխատող եզի դունչը չ’կապես. Թէ մշակը արժանի է իր վարձքին։

19 Երէցի վերայ գանգատ մի ընդունիր. բայց միայն երկու կամ երեք վկաներով։

20 Մեղանչողներին ամենի առաջին յանդիմանիր, որ ուրիշներն էլ վախենան։

21 Վկայութիւն եմ դնում Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի եւ ընտրուած հրեշտակների առաջին, որ այս բաները պահես առանց նախապաշարման. Ոչինչ չ’անելով աչառութեամբ։

22 Ձեռը շուտով մի դնիր մէկի վերայ, եւ ուրիշների մեղքերին մասնակից մի լինիր. Քո անձը սուրբ պահիր։

23 Այսուհետեւ միայն ջուր չ’խմես, այլ մի քիչ գինի գործածիր քո ստամոքսի եւ քո շուտ շուտ տկարանալու համար։

24 Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են, եւ առաջուց դատաստանի հասած. Իսկ ոմանցն էլ ետեւիցն են գալիս։

25 Այնպէս էլ բարի գործերը յայտնի են. Եւ ուրիշ կերպ լինողներն էլ չեն կարող ծածկուիլ։

<< ← Prev Top Next → >>