Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 1 ՊԵՏՐՈՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ՅԱԿՈԲՈՍ 1 ՊԵՏՐՈՍ 2 ՊԵՏՐՈՍ

ղեկավար 1 2 3 4 5

1 Պետրոս Յիսուս Քրիստոսի առաքեալ, ընտրուած օտարականներիդ որ ցրուած էք Պոնտոսի, Գաղատիայի եւ Կապադովկիայի եւ Ասիայի եւ Բիւթանիայի երկիրներումը.

2 Հօր Աստուծոյ կանխագիտութեան պէս, Հոգու սրբութիւնովը, հնազանդութեան եւ Յիսուս Քրիստոսի արիւնին սրսկելու համար. շնորհք եւ խաղաղութիւն շատանայ ձեզ վերայ։

3 Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմութեան համեմատ մեզ վերստին ծնեց դէպի կենդանի յոյսը, Յիսուս Քրիստոսի մեռելներից յարութիւն առնելովը,

4 Դէպի այն անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգութիւնը, որ երկնքումը պահուած է ձեզ համար.

5 Որ Աստուծոյ զօրութեամբը պահպանվում էք հաւատքով դէպի պատրաստուած փրկութիւնը, որ յայտնուելու էր յետին ժամանակումը։

6 Որ նորանով կ’ուրախանաք, թէեւ հիմա՝ ինչպէս որ հարկը պահանջում է՝ մի քիչ տրտմած էք կերպ կերպ փորձանքների մէջ,

7 Որ ձեր հաւատքի փորձառութիւնն աւելի պատուական գտնուի քան կորստեան ոսկին, որ կրակով է փորձվում, գովութեան պատիւի եւ փառքի համար Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը.

8 Որին չ’տեսած սիրում էք. որ նորան հաւատացիք թէեւ հիմա չէք տեսնում, եւ ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով,

9 Ձեր հաւատքի վախճանն ընդունելով, այսինքն հոգիների փրկութիւնը։

10 Որ այն փրկութեան համար որոնեցին եւ քննեցին մարգարէները, որ մարգարէանում էին այն շնորհքի համար որ լինելու էր ձեզանում,

11 Քննելով թէ որ՝ եւ ինչպիսի ժամանակի համար էր գուշակում Քրիստոսի Հոգին որ նորանցում էր, առաջուց վկայելով Քրիստոսի չարչարանքները եւ նորանից յետոյ լինելու փառքը։

12 Որոնց յայտնուեցաւ, որ ոչ թէ իրանց անձերին, այլ մեզ էին մատակարարում այն բաները, որ հիմա պատմուեցան ձեզ նորանց ձեռովն, որ աւետարանեցին ձեզ Սուրբ Հոգովը որ երկնքիցն ուղարկուեցաւ. որի մէջ հրեշտակները ցանկանում են տեսնելով թափանցել։

13 Նորա համար ձեր մտքի մէջքը գօտեպնդած, եւ զարթնացած, կատարելապէս յուսացէք այն շնորհքին որ հասնում է ձեզ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը,

14 Հնազանդ որդկանց պէս, չ’նմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի առաջի ցանկութիւններին։

15 Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը.

16 Որովհետեւ գրուած է, Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ։

17 Եւ եթէ Հայր էք կանչում նորան, որ առանց աչառութեան դատաստան է անում ամեն մէկի գործին պէս, ապա ձեր պանդխտութեան ժամանակը վախով վարուեցէք.

18 Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք ձեր հայրենաւանդ ունայն վարմունքիցը.

19 Այլ Քրիստոսի պատուական արիւնովը, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի։

20 Որ առաջուց ճանաչուած էր աշխարհքի սկզբիցն առաջ, բայց ժամանակների վերջումն երեւեցաւ ձեզ համար,

21 Ձեզ՝ նորանով այն Աստուծուն հաւատացողներիդ, որ նորան մեռելներից յարուցրեց, եւ փառքը նորան տուաւ, որ ձեր հաւատքը եւ յոյսն Աստուծոյ վերայ լինի։

22 Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք.

23 Վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից. Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը։

24 Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պէս. Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։

25 Իսկ Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան. եւ սա այն խօսքն է, որ ձեզ աւետարանուեցաւ։

<< Prev Top Next → >>