Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 1 ՊԵՏՐՈՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ՅԱԿՈԲՈՍ 1 ՊԵՏՐՈՍ 2 ՊԵՏՐՈՍ

ղեկավար 1 2 3 4 5

1 Արդ Քրիստոս որ մարմնով մեզ համար չարչարուեցաւ, դուք էլ նոյն մտքովը զինուորուեցէք որ մարմնով չարչարուողը մեղքից դադարեց։

2 Որ այլ եւս ոչ թէ մարդկանց ցանկութիւնների պէս, այլ Աստուծոյ կամքի պէս ապրիք մարմնում մնացած ժամանակը։

3 Որովհետեւ բաւական է մեզ որ մեր կեանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, որ վարվում էիք գիճութիւններով, ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, արբեցութիւններով, կամ անօրէն կռապաշտութիւններով.

4 Որ դորա վերայ զարմանում են, որ դուք նորանց հետ չէք վազում նոյն անկարգ զեղխութեան մէջ, եւ հայհոյում են,

5 Որ նորանք պիտի հաշիւ տան նորան, որ պատրաստ է դատաստան անելու կենդանիներին եւ մեռելներին։

6 Որովհետեւ իսկ սորա համար մեռելներին էլ աւետարանուեցաւ, որ մարդի կողմանէ մարմնով դատուին, բայց կենդանի լինեն Աստուծոյ կողմանէ հոգով։

7 Եւ ամեն բանի վերջը մօտեցել է, ուրեմն պարկեշտ կացէք եւ արթուն եղէք աղօթքներում։

8 Բայց ամենից առաջ սէրը սերտ ունեցէք իրար հետ, որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը։

9 Հիւրասէր եղէք իրար հետ առանց տրտնջանքի։

10 Ամեն մէկդ ինչպէս որ շնորհք է ընդունել՝ այն իրար մատակարարեցէք. Ինչպէս Աստուծոյ կերպ կերպ շնորհաց լաւ տնտեսներ։

11 Եթէ մէկը խօսում է թող ինչպէս Աստուծոյ հրամաններ խօսի. եթէ մէկը մատակարարում է թող լինի ինչպէս այն զօրութիւնից, որ Աստուած է շնորհում. որ ամեն բանի մէջ Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսի ձեռովը. որին լինի փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

12 Սիրելիներ, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ։

13 Այլ ուրախ եղէք իբրեւ թէ Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք։

14 Եթէ նախատուիք Քրիստոսի անունի համար, երանելի էք. Որովհետեւ փառքի եւ Աստուծոյ Հոգին հանգչում է ձեզ վերայ, նորանցից նա հայհոյվում է, բայց ձեզանից փառաւորվում։

15 Ձեզանից մէկը չ’չարչարուի ինչպէս մարդասպան, կամ գող, կամ չարագործ, կամ ինչպէս ուրիշի բանին խառնուող.

16 Բայց եթէ ինչպէս Քրիստոնեայ չարչարուի, թող չ’ամաչէ, այլ փառք տայ Աստուծուն այս մասին։

17 Որովհետեւ ժամանակն է որ դատաստանն սկսէ Աստուծոյ տանիցը. բայց եթէ առաջ մեզանից, ապա ի՞նչ կ’լինի նորանց վերջը որ Աստուծոյ աւետարանին անհնազանդ են։

18 Եւ եթէ արդարն հազիւ է ապրում, ապա ամբարիշտը եւ մեղաւորը ո՞րտեղ կ’երեւայ։

19 Սորա համար Աստուծոյ կամքի պէս չարչարուողներն էլ թող ինչպէս հաւատարիմ Ստեղծողին յանձնեն իրանց հոգիները բարեգործութիւնով։

<< ← Prev Top Next → >>