Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / 2 ՊԵՏՐՈՍ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

1 ՊԵՏՐՈՍ 2 ՊԵՏՐՈՍ 1 ՅՈՎՀԱՆՆԷՍ

ղեկավար 1 2 3

1 Եւ սուտ մարգարէներ էլ կային այն ժողովրդի մէջ, ինչպէս ձեր մէջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն. Որ ներս կ’մտցնեն կորստական հերձուածողութիւններ. Եւ ուրանալով այն Տիրոջը որ իրանց գնեց, իրանց վերայ շուտահաս կորուստ կ’բերեն։

2 Եւ շատ մարդիկ կ’հետեւեն նորանց կորստեանը. Որոնց պատճառով ճշմարտութեան ճանապարհը կ’հայհոյուի։

3 Եւ ագահութիւնով իրանց մտքից հնարած խօսքերով ձեզ վաճառաշահութեան կգործածեն, որոնց դատաստանը վաղուց պատրաստուած պարապ չէ, եւ նորանց կորուստը չէ ննջում։

4 Որովհետեւ եթէ Աստուած այն հրեշտակներին, որ մեղանչեցին, չ’խնայեց, այլ խաւարի կապանքովը տարտարոսը գցած դատաստանի համար պահել տուաւ.

5 Եւ առաջին աշխարհքին էլ չ’խնայեց, այլ Նոյին, որ ութերորդն էր, այն արդարութեան քարոզչին՝ պահեց երբոր ամբարիշտների աշխարհքի վերայ ջրհեղեղը ածեց.

6 Եւ Սոդոմացիների եւ Գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով կործանմամբ դատապարտեց, յետոյ եկող ամբարիշտներին օրինակ դնելով.

7 Եւ փրկեց արդար Ղովտին որ անօրէնների անառակ վարմունքներովը ձանձրացել էր։

8 Որովհետեւ այն արդարը՝ նորանց մէջ բնակուելով՝ տեսնելովը եւ լսելովը, օրէցօր իր արդար հոգին տանջվում էր նորանց անօրէն գործերովը.

9 Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից, եւ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար որ տանջուին։

10 Մանաւանդ նորանց որ պղծալից ցանկութիւնով մարմնի ետեւից են գնում եւ տէրութիւնը անարգում, յանդուգներ, ինքնահաւաններ, որ չեն վախենում փառքը հայհոյելով։

11 Մինչդեռ հրեշտակներն, որ զօրութիւնով եւ կարողութիւնով աւելի մեծ են, հայհոյանքի դատաստանը չեն բերում նորանց վերայ Տիրոջ առաջին։

12 Իսկ սորանք ինչպէս անբան անասուններ, որ ի բնէ ծնուած են որսի եւ ապականութեան համար, հայհոյում են այն բաները որ չ’գիտեն, իրանց ապականութիւնովը կ’ապականուին։

13 Անիրաւութեան վարձքն ստանալով, որ ցերեկուայ փափկութիւնը զուարճութիւն են համարում, աղտ են եւ կեղտ, եւ իրանց խաբեբայութիւններովը զուարճանում են, ձեզ հետ միասին ուտել խմելիս։

14 Աչքեր ունին պոռնկութիւնով լիքը, որ մեղքիցը չեն դադարում. Խաբում են անհաստատ անձերին, որ ագահութիւնով բռնուած սրտեր ունին, անէծքի որդիք։

15 Որ շիտակ ճանապարհը թողած մոլորուեցան, Բէովրեան Բաղաամի ճանապարհին հետեւելով, որ անիրաւութեան վարձքը սիրեց.

16 Որ իր անօրէնութեան յանդիմանութիւնն ստացաւ. Անխօս էշը մարդի ձայնով խօսելով՝ արգիլեց մարգարէի յիմարութիւնը։

17 Սորանք անջուր աղբիւրներ են, մրրկից քշուած ամպեր, որոնց համար խաւարի մթութիւնը պահուած է յաւիտեան։

18 Որովհետեւ ունայնութեան հպարտ բաներ խօսելով՝ գիճութիւններով խաբում են մարմնի ցանկութիւններով նորանց, որ ճշմարտապէս փախել են մոլորութեան մէջ վարուողներից։

19 Նորանց ազատութիւն են խոստանում, եւ իրանք ապականութեան ծառաներ են. Որովհետեւ ինչ բանով որ մէկը յաղթուի, նորան էլ ծառան է։

20 Որովհետեւ եթէ աշխարհքի պղծութիւններիցը մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի գիտութիւնովը փախչողները կրկին նորանում շաղախուած յաղթուին, նորանց վերջը չար եղաւ քան թէ առաջինը։

21 Որովհետեւ լաւ էր նորանց որ չ’ճանաչէին արդարութեան ճանապարհը, քան թէ ճանաչեցին եւ յետ քաշուեցան այն սուրբ պատուիրանքիցը, որ աւանդուեցաւ նորանց։

22 Եւ նորանց պատահեց այն ճշմարիտ առակի խօսքը թէ Շունը վերադառնում է դէպի իր փսխածը, եւ լուացուած խոզը՝ թաւալուելու ցեխի մէջ։

<< ← Prev Top Next → >>