Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible
Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ՅՈՒԴԱ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22

1 Եւ ինձ մի եղէգ տրուեցաւ գաւազանի նման. Եւ հրեշտակը կանգնած էր եւ ինձ ասում էր. Վեր կաց եւ չափիր Աստուծոյ տաճարը եւ սեղանը եւ նորանում երկրպագողներին։

2 Եւ գաւիթը, որ տաճարիցը դուրս է, դուրս գցիր եւ մի չափիր, որովհետեւ նա հեթանոսներին է տրուած. Եւ սուրբ քաղաքը կոխ կ’տան քառասունեւերկու ամիս։

3 Եւ իմ երկու վկաներին կ’տամ, եւ հազար երկու հարիւրեւվաթսուն օր կ’մարգարէանան քուրձ հագած։

4 Սորանք են այն երկու ձիթենիները եւ երկու ճրագակալները, որ երկրի Աստուծոյ առաջին կանգնած են։

5 Եւ եթէ մէկը կամենայ նորանց վնասել կրակ է դուրս գալիս նորանց բերանիցը եւ լափում է նորանց թշնամիներին. Եւ եթէ մէկը կամենայ վնասել նորանց՝ այսպէս պիտի սատակէ։

6 Սորանք իշխանութիւն ունին երկինքը փակելու որ անձրեւ չ’գայ նորանց մարգարէութեան օրերումը. Եւ իշխանութիւն ունին ջրերի վերայ նորանց արիւն դարձնելու, եւ երկիրն ամեն կերպ պատուհասներով հարուածելու քանի անգամ որ կամենան։

7 Եւ երբոր իրանց վկայութիւնը կ’կատարեն, այն ժամանակ անդունդիցը դուրս եկող գազանը կռիւ կ’տայ նորանց հետ, եւ կ’յաղթէ նորանց եւ կ’սպանէ նորանց։

8 Եւ նորանց դիերը ընկած կ’մնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգեւորապէս Սոդոմ եւ Եգիպտոս է կոչվում. որտեղ մեր Տէրն էլ խաչուեցաւ։

9 Եւ կ’տեսնեն ժողովուրդներից եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից նորանց դիերը երեք օր եւ կէս, եւ թող չեն տալ որ նորանց դնեն գերեզմանների մէջ։

10 Եւ երկրի վերայ բնակողները կ’ուրախանան եւ կ’խնդան. եւ իրար ընծաներ կ’ուղարկեն. որ այս երկու մարգարէները չարչարեցին երկրի վերայ բնակողներին։

11 Եւ երեքեւկէս օրից յետոյ Աստուածանից կենդանի հոգի եկաւ մտաւ նորանց մէջ, եւ նորանք իրանց ոտների վերայ կանգնեցին. Եւ մեծ վախ ընկաւ նորանց տեսնողների վերայ։

12 Եւ մեծ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր նորանց. Վեր ելէք այստեղ. Եւ վեր ելան երկինքն ամպով. Եւ նորանց թշնամիները տեսան նորանց։

13 Եւ նոյն ժամումը մեծ շարժ եղաւ, եւ քաղաքի տասներորդ բաժինը կործանուեցաւ, եւ այն շարժումից եօթը հազար մարդիկ սպանուեցան. Եւ մնացեալները մեծ վախով բռնուեցան, եւ փառք տուին երկնքի Աստուծուն։

14 Երկրորդ վայն անցաւ, եւ երրորդ վայը գալիս է շուտով։

15 Եւ եօթներորդ հրեշտակը փողը փչեց, եւ մեծ ձայներ եղան երկնքումն որ ասում էին. Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան. Եւ նա կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։

16 Եւ քսանեւչորս երէցները որ Աստուծոյ առաջին իրանց աթոռների վերայ նստած էին, իրանց երեսների վերայ ընկան եւ երկրպագեցին Աստուծուն, ասելով.

17 Գոհանում ենք քեզանից, Տէր Աստուած Ամենակալ, որ էիր եւ ես, [եւ որ գալու ես] որ քո մեծ զօրութիւնն առար եւ թագաւորեցիր։

18 Եւ ազգերը բարկացան, եւ եկաւ քո բարկութիւնը, եւ մեռելների ժամանակը որ դատուին. Եւ որ վարձքը տաս քո ծառայ մարգարէներին եւ սուրբերին, եւ քո անունից վախեցողներին՝ փոքրներին եւ մեծերին, եւ երկիրն ապականողներին ապականես։

19 Եւ Աստուծոյ տաճարը որ երկնքումն էր բացուեցաւ, եւ երեւեցաւ Աստուծոյ տապանակը իր տաճարումը, եւ եղան փայլատակներ եւ ձայներ եւ որոտմունքներ, եւ շարժ եւ մեծ կարկուտ։

<< ← Prev Top Next → >>