Աստվածաշունչը, ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ, ղեկավար 18. is available here: https://www.bible.promo/chapters.php?id=11184&pid=68&tid=2&bid=80
Holy Bible project logo icon
FREE OFF-line Bible for Android Get Bible on Google Play QR Code Android Bible

Holy Bible
for Android

is a powerful Bible Reader which has possibility to download different versions of Bible to your Android device.

Bible Verses
for Android

Bible verses includes the best bible quotes in more than 35 languages

Pear Bible KJV
for Android

is an amazing mobile version of King James Bible that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible BBE
for Android

is an amazing mobile version of Bible in Basic English that will help you to read this excellent book in any place you want.

Pear Bible ASV
for Android

is an amazing mobile version of American Standard Version Bible that will help you to read this excellent book in any place you want.

BIBLE VERSIONS / Աստվածաշունչը / նոր Կտակարան / ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ

Աստվածաշունչը - Արարատյան Թարգմանություն

ՅՈՒԴԱ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ

ղեկավար 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22

1 Եւ սորանից յետոյ տեսայ մի հրեշտակ երկնքիցը վայր գալիս. Որ մեծ իշխանութիւն ունէր, եւ երկիրը լուսաւորուեցաւ նորա փառքիցը։

2 Եւ զօրութեամբ աղաղակեց մեծ ձայնով եւ ասեց. Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծ Բաբիլոնը, եւ եղաւ դեւերի բնակութիւն եւ ամեն պիղծ հոգու արգելանոց, եւ ամեն անսուրբ եւ ատելի թռչունի վանդակ։

3 Որովհետեւ նորա պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցին բոլոր ազգերը, եւ երկրի թագաւորները նորա հետ պոռնկուեցան. եւ երկրի վաճառականները նորա զեղխութեան զօրութիւնիցը հարստացան։

4 Եւ մի ուրիշ ձայն լսեցի երկնքիցը որ ասում էր. Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք.

5 Վասնզի դորա մեղքերը հասան մինչեւ երկինքը, եւ Աստուած յիշեց դորա անիրաւութիւնները։

6 Հատուցումն արէք դորան ինչպէս դա հատուցում տուաւ ձեզ, եւ երկուպատիկ տուէք դորան իր գործերի չափովը. այն բաժակը որ դա լցրեց, լցրէք դորա համար երկուպատիկ։

7 Եւ որչափ որ իրան փառաւորեց եւ զեղխացաւ, այնչափ տանջանք եւ սուգ տուէք դորան. Որովհետեւ նա իր սրտումն ասում է. Թագուհի եմ նստած, եւ այրի չեմ, եւ բնաւ սուգ չեմ տեսնիլ։

8 Նորա համար մէկ օրում պիտի գան դորա վերայ իր հարուածները՝ մահ, եւ սուգ, եւ սով, եւ կրակով կ’այրուի, որովհետեւ զօրաւոր է Տէր Աստուածը՝ դորա դատաստանն անողը։

9 Եւ լաց եւ կոծ կ’անեն դորա վերայ երկրի թագաւորները որ դորա հետ պոռնկուեցան եւ զեղխութիւն արին, երբոր կ’տեսնեն դորա այրուելու ծուխը,

10 Հեռու կանգնած դորա տանջանքի վախիցը, եւ կ’ասեն. Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղաքդ Բաբիլոն, զօրաւոր քաղաք. որ մէկ ժամում եկաւ քո դատաստանը։

11 Եւ երկրի վաճառականները ողբ եւ սուգ կ’անեն նորա վերայ, որ այլ եւս ոչ ոք չէ առնում նորանց ապրանքը։

12 Ոսկու եւ արծաթի եւ պատուական ակունքների եւ մարգարիտի եւ բեհեզի եւ ծիրանիի եւ մետաքսի եւ որդան կարմիրի ապրանքը, եւ ամեն խնկէ փայտը եւ ամեն փղոսկրեայ անօթը, եւ ամեն ազնիւ փայտից եւ պղնձից եւ երկաթից եւ մարմարիոնից շինած անօթը,

13 Եւ կինամոնը եւ խունկերը եւ իւղը եւ կենդրուկը եւ գինին եւ ձէթը, եւ նաշիհը եւ ցորենը եւ արջառներն ու ոչխարները. Եւ ձիանքը եւ կառքերը, եւ մարմինները եւ մարդկանց հոգիները։

14 Եւ քո հոգու ցանկացած պտուղները գնացին քեզանից, եւ ամեն շքեղ եւ լուսափայլ վայելչութիւնները գնացին քեզանից, եւ այլ եւս բնաւ չես գտնիլ նորանց։

15 Եւ այս բաների վաճառականները, որ նորանից հարստացան հեռուից կ’կանգնեն նորա տանջանքի վախիցը լաց եւ սուգ անելով, կ’ասեն.

16 Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք որ բեհեզ եւ ծիրանի եւ որդան կարմիր էիր հագած, եւ ոսկով եւ ազնիւ քարերով եւ մարգարիտով զարդարուած։

17 Որովհետեւ մէկ ժամի մէջ այդչափ մեծութիւնը աւերակ եղաւ. եւ ամեն նաւավար եւ այն ամենն որ նաւով գնում են տեղ տեղ, եւ նաւաստիները եւ նորանք որ ծովումն են գործում, հեռուից կանգնեցին,

18 Եւ աղաղակում էին նորա այրուելու ծուխը տեսնելով եւ ասում. Ո՞րն է այս մեծ քաղաքին նման։

19 Եւ հող ցանեցին իրանց գլուխների վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեցին լաց եւ սուգ անելով եւ ասեցին. Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք որ նորանում հարստացան բոլոր ծովի վերայ նաւեր ունեցողները նորա պատուականութիւնիցը. Որովհետեւ մէկ ժամի մէջ աւերակ դառաւ։

20 Ուրախ եղէք նորա վերայ, երկինք եւ սուրբ առաքեալներ եւ մարգարէներ, որ Աստուած ձեր դատաստանը դատեց դորա վերայ։

21 Եւ մէկ զօրաւոր հրեշտակ մի քար առաւ մեծ ջաղացաքարի պէս եւ գցեց ծովի մէջ ասելով. Այսպէս ուժով պիտի վայր գցուի Բաբիլոն մեծ քաղաքը, եւ այլ եւս չ’գտնուի։

22 Եւ քնարերգների, եւ երաժիշտների եւ սրնգահարների, եւ փողահարների ձայնը այլեւս պիտի չ’լսուի քո միջումը եւ այլեւս ոչ մի արհեստագէտ բնաւ չի գտնուիլ քեզանում. Եւ ջաղացի ձայն այլեւս չի լսուիլ քեզանում.

23 Եւ ճրագի լոյս այլեւս լոյս չի տալ քեզանում. Եւ փեսայի եւ հարսի ձայնը այլեւս բնաւ չի լսուիլ քեզանում. որովհետեւ քո վաճառականները երկրի մեծամեծներն էին. քո կախարդութիւնովը մոլորուեցան բոլոր ազգերը։

24 Եւ նորանում գտնուեցաւ մարգարէների եւ սուրբերի եւ երկրի վերայ բոլոր սպանուածների արիւնը։

<< ← Prev Top Next → >>